Նորություններ
Տպել
Հայագիտական 2-րդ միջազգային համաժողով Էդուարդ Դանիելյան
ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն` Մհեր Հովհաննիսյան

 

Հակահայկական կեղծարարության խնդիրը հայագիտական համաժողովում

«Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում շուրջ երեսունութ հայագետները ներկայացրեցին զեկույցներ  Հայոց պատմության, հայապահպանության, Կիլիկյան Հայաստանի, ԼՂԻՄ կարգավիճակի, ինչպես նաև ազգածագման խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց Հայաստանի և այլ երկրների պատմության թուրք-ադրբեջանական կեղծարարությունների քննադատությանը: 

Զեկուցողների մեծ մասը իրենց ելույթներում ներկայացրեցին հայագիտությանը վերաբերող որոշ հայեցակարգային խնդիրների, որոնք դեռևս մնում են չլուծված` շեշտելով որ ճակատամարտում հաղթելը դեռևս լիարժեք հաղթանակ չէ, անհրաժեշտ է նաև կենտրոնանալ գաղափարական պայքարի վրա և չթուլանալ: 

Տվյալ խնդրին անդրադրձան մասնավորապես Մհեր Հովհաննիսյանը «Համացանցային քարոզչության հակահայկական դրսևորումները» և Էդուարդ Դանիելյանը «Հայաստանի և այլ երկրների պատմության թուրք-ադրբեջանական կեղծարարությունների քննադատությունը» զեկույցներով:

Մհեր Հովհաննիսյանը իր ելույթում ընդհանրական քննության ենթարկեց ադրբեջանական և թուրքական  70 հակահայկական կայքերի գործունեության մեթոդաբանությունը, առկա ընդհանրությունները: Նշվեց, որ թուրքական կայքերում գերակշռում են հակահայ գրականության անոտացիոն սկզբունքով ներկայացված տարբերակները, իսկ ադրբեջանականում՝ ամբողջական ծավալով ներկայացված տարբերակները: Ինչը, ըստ Հովհաննիսյանի, պայմանավորված է ադրբեջանական իշխանության վերնախավի` մասնավորապես Իլհամ Ալիևի համացանցը ադրբեջանական հակահայ «գիտահանրամատչելի» նյութերով ողողելու ուղիղ հրահանգների հետ: 

Իր հերթին Էդուարդ Դանիելյանը նշեց, որ Արցախյան պատերազմում պարտություն կրած Ադրբեջանը իր կողմից  ներկայացվող կեղծարարությունները վերածել է վայրենի ռազմամոլ քարոզչության: Նրանք իրենց կողքին ունեն ցեղասպան իշանությունների օժանդակությունը և ահռելի գումարներ են ծախսում պատմության կեղծարարությամբ սադրիչ ապատեղեկտվություն տարածելու համար: Սակայն իրական մտավոր ուժը ճշմարիտ պատմագիտության կողմն է:

‹‹Արդեն անժխտելի փաստ է, որ Հայաստանում հայագիտության ոլորտում լուրջ աշխատանքներ կատարվում են, բայց գիտաճանաչողական առումով դեռևս ներկայացնելու ու ներկայանալու խնդիր ունենք››-ասաց Է. Դանիելյանը:

Համաժողովը ունեցավ կարևոր նշանակություն հայագիտության զարգացման պատմական ընթացքի լուսաբանման, կատարված և ձեռք բերված գիտական ու գործնական ներուժի ներկայացման տեսանկյունից:

 

Տե´ս նաև  «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» միջազգային 2-րդ  համաժողովի զեկուցումների դրույթների ժողովածու


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am