Նորություններ
Գիտաժողով ԵՊՀ-ում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին...
Սեպտեմբերի 17-ին` ժամը 10:00-ին, ԵՊՀ Գիտխորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստ և գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհավորեց ներկաներին՝ նշելով, որ սեպտեմբերի 21-ը՝ ՀՀ անկախության հռչակման օրը, մեր ազգային կարևորագույն տոներից մեկն է:
<<Այս օրերին անդրադառնում ենք վերջին 20 տարիների ընթացքում մեր ժողովրդի անցած ճանապարհին, անկախության կայացման ընթացքին, որին անմասն չի մնացել Երևանի պետական համալսարանը>>,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նաև ավելացրեց, որ շատ ավելի դժվար է մեծ զոհողությունների գնով ձեռք բերված անկախությունը պահելն ու զարգացնելը: Նրա խոսքով, պետության, քաղաքացիական հասարակության կայացումը դեռևս ընթացքի մեջ է, և մեզանից է կախված առկա թերությունների շտկումը: <<Դիպուկ է ընտրված Անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների կարգախոսը՝ <<Հայաստանը դու ես>>, քանի որ մենք ուժեղ ենք ոչ միայն անկախ պետականությամբ, այլ նաև հայկական սփյուռքով>>,- նշեց Արամ Սիմոնյանը:
Լիագումար նիստին զեկույցով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր Էդիկ Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 20-ամյա ուղին:
Գիտաժողովը շարունակվեց զուգահեռաբար ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ԵՊՀ Պալյանների անվան դահլիճներում:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ Բաբկեն Հարությունյանը իր զեկույցում, որը կոչվում էր <<Սարդարապատից դեպի Շուշի>> անդրադարձավ երեք հանրապետությունների ստեղծման պատմությանը:
<<Թեև դեպի անկախություն տանող ճանապարհը հարթ չի եղել, սակայն հայ ժողովուրդը կարողացել է ոչ միայն հաղթահարել այդ դժվարությունները, այլև ստեղծել պայմաններ հայկական երկրորդ հանրապետության`ԼՂՀ-ի գոյության համար>>,- նշեց Բաբկեն Հարությունյանը:
<<Արցախյան գոյամարտը անկախության կերտման ճանապարհին>> թեմայով զեկույց ներկայացրեց ԵՊՀ ՀՀԻ գիտական քարտուղար Ալիկ Ղարիբյանը: <<Հայոց պետականությունը մեր գերագույն ձեռքբերումներից է: Պետականության կայացումը անհրաժեշտ պայման էր մեզ համար, որի կայացմանը մեծապես նպաստեց Արցախյան գոյամարտը: Վերջինս մեզ տվեց ազգային ինքնագիտակցության բարձրացում, ազգային համախմբում հայրենիք-Սփյուռք տեսանկյունից, պետականության անհրաժեշտության հասարակական գիտակցման արմատավորում>>,-ասաց Ալիկ Ղարիբյանը`ավելացնելով, որ Արցախյան գոյամարտից հետո մենք հանդես ենք գալիս հաղթողի հոգեբանությամբ և թելադրում մեր պայմանները:
Գիտաժողովի ընթացքում եղան նաև ՀՀ անկախությանը նվիրված զեկույցներ պատմակամշակութային և քաղաքագիտական թեմաներով:
Վերադառնալ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2425
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 803
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am