Նորություններ
Տպել

2011թ լույս է տեսել Հասմիկ Ստեփանյանի <<Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում>> աշխատությունը: Հեղինակը ներկայացնում է արևմտահայության ցուցաբերած մեծ դերը Օսմանյան կայսրության դիվանագիտության, պալատական, վարչական, դատական բնագավառներում, բանակում, բանկային ու ապահովագրական համակարգում, գիտության, ճարտարապետության, քաղաքաշինության, առևտրի, կերպարվեստի, բժշկության, տնտեսության, մշակույթի, արհեստների, երաժշտության, սպորտի և այլ ասպարեզներում:  Հեղինակն առանձին ուշադրություն է դարձրել ամիրայական խավի գործունեությանն ու նշանակությանը, Օսմանյան կայսրությունում Եվրոպական գաղափարների ներթափանցման գործում հայ մտավորականների ունեցած նշանակալի նպաստին: Տպագրական հրատարակչական ասպարեզը, հայատառ թուրքերեն գրականությունն  անմիջական ազդեցություն են ունեցել թուրք նոր գրականության ու նրա լուսավորիչների, գրական թուրքերենի, թատրոնի, դրամատուրգիայի, լրագրողական ոլորտների ձևավորման ու զարգացման վրա: Սույն մենագրությունը նվիրված է Թուրքիայի Հայոց Պատրիարքության հիմնադրման 550 ամյակին (1461-2011 թթ.), որն իր մեծ

     դերն ուներ  արևմտահայության գոյատևման պատմության մեջ:

Գիրքը լույս է տեսել ՀՀ վարչապետի հովանավորությամբ`  300 տպաքանակով: 2012 թ. վերահրատարակվել է ԵՊՀ հրատարակչության կողմից Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության Հայկական մատենաշարով` 400 տպաքանակով: 2012թ. մայիսի 29-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին` <<Մարդկային զարգացման և հումանիստական արժեքների, այդ թվում` հումանիտար գիտությունների զարգաց-ման բնագավառում ձեռք բերված նվաճումների համար>> անվանակարգով:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am