Գասպարյան Ժորա Ասահակի: Ծնվել է 1942թ. հուլիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղում: ԼՂՀ Պաշտպանության բանակի գեներալ-մայոր (1996)։ Ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը (1966)։ 1966-1988-ին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերի  Անդրբայկալյան, Կիևի զինվորական օկրուգներում, Գերմանիայում տեղակայված զորամասերում: 1991-ին Զարդախաչի կամավոր, ջոկատի կազմում մասնակցել է Զարդախաչի և Չափարի ինքնապաշտպանաական մարտերին։ 1992-ի փետրվարին ստանձնել է հրետանային ստորաբաժանումների ստեղծման աշխատանքները, սեպտեմբերին՝ ՊԲ հրետանու պետ։ Մասնակցել է գրեթե բոլոր ռազմական գործողություններին՝ Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք։ 1999-2000-ին՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, 2000-2002-ին՝ ՊԲ հրետանու պետ։ 2002-ին զորացրվել է։

ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am