Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Փիլիսոփայությունը XVII-XVIII դարերում

 Փիլիսոփայությունը XVII-XVIII դարերում: XV դ. հայ փիլիսոփայական միտքը հարստացրին նոմինալիստներ Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, սակայն երկրի ծանր քաղաքական ու տնտեսական պայմաններում Հայ միջնադարյան փիլիսոփայությունն անկում ապրեց, որը տևեց շուջ երկու դար: Զարգացման նոր շրջանը սկսվեց XVII դ. կեսերին, երբ հրապարակ իջան ականավոր մտածողներ Սիմեոն Ջուղայեցին, Ստեփանոս Լեհացին, Խաչատուր Էրզրումցին: XVIII դ. երկրորդ կեսին իրենց քաղաքական ծրագրերով ու փիլիսոփայական հայացքներով հանդես եկան հայ բուրժուազիայի ներկայացուցիչները, որոնք գործունեություն ծավալեցին հայկական գաղթավայրերում: Հայ հասարակական-քաղաքական ու փիլիսոփայական մտքի պատմության մեշ աչքի րնկնող հետք թողեցին Մադրասի խմբակի անդամներ Շահամիր ՇահամիրյանՇահամիր Շահամիրյանը (1723-1797), Մովսես Բաղրամյանը և Հովսեփ Էմինը (1726-1809): Ազատագրական շարժման այդ նշանավոր գործիչները իրենց առաջադիմական գաղափարների ու քաղաքական բաղձանքների իրականացումը կապում էին գիտության ու լուսավորության տարածման հետ: Եփվելով բուրժուական հայացքների և ուսմունքների հետ ու դառնալով դրանց համակիրներ՝ նրանք ձգտում էին Եվրոպայում տարածում ստացած գաղափարները սերմանել հայ իրականության մեջ, առաջ բերել ազգային-ազատադրական պայքարի մղումներ: Մովսես Բաղրամյանի և Հակոբ Շահամիրյանի «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ», Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունները երևույթ էին հայ հասարակական-քաղաքական մտքի պատմության մեջ:


 

                                                                        Մարգարյան Հ.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am