Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Վերին Վեյսալուի ազատագրում

 Վերին Վեյսալուի ազատագրում: Մարտական գործողություն, տեղի է ունեցել 1992-ի փետրվարի 22-ին։ Հակառակորդը Վերին Վեյսալուն վերածելով հենակետի՝ փակել էր Մարտունի-Ճարտար ճանապարհը։ Ռազմական գործողության ժամանակ ինքնապաշտպանական ջոկատները բաժանվել են 4 հարվածային խմբերի. Ճարտարից «Կոհակ» դիրքերի մոտով շարժվել են Ստեփանակերտի, աջ կողմով՝ Ղուզե ճարտարի, ձախով՝ «Կոհակի» վրայով՝ Գիշիի ջոկատները, իսկ Գյունե Ճարտարից՝ տեղի զորախումբը։ Մեկական ՀՄՄ-2 և ՀՄՄ-1 փակել են Ալիբալիի խաչմերուկը՝ հակառակորդին օգնություն հասցնելու փորձերը խափանելու նպատակով։ 2 ՀՄՄ-1 և 1 ՀՄՄ-2 Ճարտարի ճանապարհին դարանակալել են մի փոքրիկ բարձունքի մոտ։ Լուսաբացին 120 մմ-անոց ականանետից կրակ է բացվել հակառակորդի կուտակման վայրերի ուղղությամբ։ Հակառակորդը առանց լուրջ դիմադրության, խաչմերուկի ուղղությամբ հեռացել է գյուղից։ Ֆիզուլիի կողմից օգնության եկող մեքենաների շարասյան առաջխաղացումն ազատամարտիկները կանխել են զրահամեքենաների կրակահերթով։

 Ստեփանակերտի ջոկատը գրավել է կրակակետերի վերածված տների առաջին շարքը և շարունակել առաջխաղացումը։ Աջից՝ Ղուզե Ճարտարի, իսկ ձախից գյուղ են մտել Գիշիի ինքնապաշտպանական ջոկատները։ Հակառակորդի կայազորի մնացորդները (ԱՀՆՋ-ականները) չեն դիմացել հայ մարտիկների սրընթաց գրոհին և ազատամարտիկների թողած միջանցքով հեռացել են իրենց դիրքերից։

Մ. Հարությանյան


Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am