Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> ԼՂՀ Ներքին Գործերի Նախարարություն

 Ներքին Գործերի Նախարարություն ԼՂՀ: Ստեղծվել է 1999-ին՝ ԼՂԻՄ Ներիքն գործերի վարչության հիմքի վրա։ Ունի վարչություններ, բաժիններ, բաժանմունքներ, Ներքին գործերի տարածքային մարմիններ, զինանշան, համազգեստ և այլն։

 Ղարաբաղյան պատերազմի տարիներին կազմավորել է կամավորական ջոկատներ, վաշտեր և գումարտակներ։ ՆԳ միլիցիոներ-ազատամարտիկները մասնակցել են Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի, Հադրութի, Ֆիզուլիի, Քելբաջարի շրջանների, Ստեփանակերտի և նրա շրջակա բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

 Ներքին Գործերի անձնակազմից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է 7 (3-ը՝ հետմահու), ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ 7 (1-ը՝ հետմահու), «Մարտական ծառայության համար» մեդալով՝ 43, «Արիության համար»՝ 45 (17-ը՝ հետմահու), «Շուշիի ազատագրման համար»՝ 43 (6-ը՝ հետմահու), զոհվել 34 ազատամարտիկ։

 

 

Գրականության ցանկ

 

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am