Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Նախնադարյան Հայաստանի մշակույթը

 Ժայռապատկերներ գեղամա լեռներիցՆախնադարյան Հայաստանի մշակույթը: Նախնադարյան Հայաստանի նյութական մշակույթը հիմնականում ներկայաց¬ված է պեղումների նյութերով, որոնք հստակ պատկերացում են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կյանքի պայման¬ների և տնտեսության զանազան ճյուղերում նրանց ձեռք բերած հաջողությունների մասին: 50-35 հազար տարի առաջ ձևավորվում են նաև հոգևոր մշակույթի սաղմերը՝ կրոնական հավատալիքներր և պարզունակ արվեստը: Նախնադարյան կրոնի ու աշխարհընկալման ամենավաղ ձևերից էին տոտեմիզմը և անի¬միզմը: Տոտեմիստական պատկերացումների համաձայն արյու¬նակիցների խմբերը սերված էին համարվում որևէ կենդանուց, բույսից կամ առարկայից: Տոհմակիցների կոլեկտիվները երկրպագում էին և զոհեր մատուցում նրան, իրենց անվանում տո¬տեմի անունով: Տարածված էր նաև գերբնական ոգիների պաշ¬տամունքը՝ ոգեպաշտությունը կամ անիմիզմը: Հայերի հեռավոր նախնիները կյանքը, նրա բազմազան դրսևորումները, մահը և անդրշիրիմյան կյանքը բացատրում էին ոգու ներկայությամբ կամ նրա բացակայությամբ: Հետզհետե սկզբնավորվում է նախնիների պաշտամունքը, հավատը տոհմի նախորդ սերունդ¬ների ոգիների հրաշագործ զորության նկատմամբ:

 Նախնադարյան մարդկանց կյանքի յուրօրինակ հանրագի¬տարաններ են Հայկական լեոնաշխարհի տարածքում (Գեղամա, Վարդենիսի, Հայկական Տավրոսի լեռնաշղթաներ, Սյունիք, Արագածի փեշեր)Ժայռապատկերներ Գեղամա լեռներից հայտնաբերված ժայռապատկերներր: Որսոր¬դական, ծիսական տեսարանները, երկնային մարմինների երկ¬րաչափական խորհրդանիշներն ու մարդակերպ աստվածների, ֆանտաստիկ կենդանիների պատկերներր վկայում են այդ ժայ-ռապատկերների կրոնական, հմայական բնույթի մասին: Ժայռապատկերներում ներկայացված տեսարաններր լույս են սփռում դարաշրջանի մարդկանց աշխարհըմբռնման և աշխարհատեսության (մենտալիտետի) վրա:
 Հայկական լեռնաշխարհում տարածված հավատալիքներն իրենց զարգացման առավել բարձր աստիճանին են հասնում ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում: Այդ շրջանի պաշտամունքային համակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում արևի պաշ¬տամունքր: Արևը պատկերող ու խորհրդանշող բրոնզյա իրերը մեծ թիվ են կազմում պեղածո նյութերի շարքում: Բրոնզեդարյան կիրառական արվեստումԺայռապատկերներ Գեղամա եռներից իր պատշաճ տեղն ունի նաև երկնային լուսատուների պաշտամունքր: Նախնադարի հոգևոր կյանքը անհնարին է պատկերացնել առանց թրի պաշտամունքի: Այն խորհրդանշող էակները հաճախ պատկերվում էին օձի և այծի (վիշապաքաղ), օձի և թռչունի (թռչող վիշապ), վիշապաձկների տեսքով: Հնագիտական նյութերը պատկերացում են տալիս թաղման սովորույթների և հուղարկավորման ծիսակատարությունների, անդրշիրիմյան կյանքի մասին հավատալիքների վե-րաբերյալ: Ուշ բրոնզի դարի որսորդական հավատալիքների ու ծիսական արարողությունների մնացորդները և զուգահեռները պահպանվել են հայ ժողովրդական առասպելներում, հանելուկներում, «Սասնա ծռեր» ժողովրդական վեպում:
 
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 146-147

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am