Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մայիսյան ճակատամարտերի պատմական նշանակությունը (Մայիսյան հերոսամարտեր շարքից (1918 թ.))

 Մայիսյան ճակատամարտերի  պատմական նշանակությունը: Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի բովանդակությունը, այսպիսով, ռուս-թուրքականից դարձավ թուրք-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից վերաճեց թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի վճռական փուլում հայությունը կարողացավ համախմբվել և արժանի հաղթանակներ տանել:  Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր:Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության: Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և պատերազմի պատճաոած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու խոշոր հատվածների քաջարիզավակները, համախմբվելով մեկ զորքի մեջ, կռվեցին իրենց հայրենիքի, հարազատ ժողովրդի գոյության, Հայաստանի ազատության և անկախության համար: Մայիսյան հերոսամարտերով ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը դրվեց: Այսպիսով ռազմաքաղաքական գործընթացների բերումով հայ ագգային-քաղաքական ղեկավար ուժերը ստանձնեցին Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր առաջադրանքը, իսկ նորահոչակ հայկական պետությունր դարձավ աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունր կարողացավ իրավական ճանաչում ստանալ Անտանտի երկրների կողմից, մասնակցել հաշտության խորհրդաժողովին և, վերջապես, իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպել Սևրի պայմանագրով

 

 

Գրականության ցանկ

<<ՀՀ պետական համակարգը. Դիվանագիտական կապերի հաստատումը>>, աղբյուրը՝  «Հայոց պատմություն. նորագույն ժամանակաշրջան (1918-1945)», հ. IV, գիրք I, խմբ. խորհուրդ` Վ. Բարխուդարյան և ուրիշ., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, «Զանգակ-97» հրատ., Երևան, 2010, 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am