Հետախուզություն: Ռազմական, հակառակորդի զորքերի վիճակի, գործողությունների ու մտադրությունների, նաև տեղանքի, ճառագայթային, քիմիական իրադրության մասին և այլ տվյալներ հավաքելու միջոցառումների ամբողջություն, որն անհրաժեշտ է հակառակորդին համակողմանիորեն գնահատելու և ճիշտ որոշում ընդունելու համար կախված ծավալից, նշանակությունից և իրականացվող խնդիրներից՝ Հետախուզությունը լինում է ռազմավարական (կազմակերպվում է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարության, գլխավոր շտաբի, առանձին զորատեսակների հրամանատարական օղակների կողմից՝ երկրի պաշտպանության ապահովման, պատերազմի և ռազմական գործողությունների ժամանակ ԶՈՒ ռազմավարական պլանավորման և օգտագործման նպատակով), օպերատիվ (կազմակերպվում է օպերատիվ-ռազմավարական, օպերատիվ և օպերատիվ-մարտավարական միավորումների հրամանատարական օղակների, զորատեսակների և հատուկ զորքերի հրամանատարության կողմից՝ մարտական գործողությունների նախապատրաստման և իրականացման համար հետախուզական տեղեկությունների հայթայթման նպատակով) և մարտավարական (կազմակերպվում է զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների, առանձին զորատեսակների հրամանատարական օղակների կողմից՝ մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ հետախուզական տեղեկությունների հայթայթման նպատակով) ։

 Ղարաբաղյան պատերազմի սկզբին կամավորական ջոկատների ե ինքնապաշտպանական ուժերի կազմում ձևավորվել են առանձին հետախուզական խմբեր, որոնք տեղեկություններ են ապահովել կոնկրետ մարտական գործողության իրականացման համար, միաժամանակ թշնամու թիկունքում ծավալել դիվերսիոն-հետախուզական գործողություն։ ՊԲ-ի ստեղծմանը զուգահեռ կազմավորվել են առանձին հետախուզական զորամասեր ու ստորաբաժանումներ։ Պաշտպանության բանակի բազմաթիվ հետախույզներ արժանացել են պետական պարգևների։

 

Է. Գևորգյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am