Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Առաջին մոտոհրաձգային գումարտակ

 Առաջին մոտոհրաձգային գումարտակ: Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 30-ին՝ 1-ին, «Ֆելիքսի» վաշտերի, «Ագոյի և Շոշի» դասակների հիմքի վրա։

Վաշտերը և դասակները 1991-1992 թվականներին մասնակցել են Հադրութի (Տող, Խանձաձոր և այլն), Ասկերանի (Մալիբեկլու, Խոջալու և այլն) շրջանների ինքնապաշտպանական և Շուշիի ազատագրական մարտերին։ Հրամանատարներ՝ Հ Հակոբյան (գումարտակի), Ա Ղուլյան, Ա Կարապետյան, Ֆ Գաբրիելյան և Ա Հարությունյան։

Ս. Հասրաթյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am