Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Զոհված ազատամարտիկների թանգարան ԼՂՀ

 Զոհված ազատամարտիկների թանգարան ԼՂՀ: Հիմնադրվել է 1995-ին, Ստեփանակերտում՝ զոհված ազատամարտիկ Գ. Առստամյանի մոր՝ Գ. Առստամյանի (հիմնադիր-տնօրեն) նախաձեռնությամբ: Բացվել է 2002-ի մայիսի 9-ին: Թանգարանը բաղկացած է երեք սրահից, որտեղ ներկայացված են շուրջ 3 հզ. ազատամարտիկների դիմանկարներ, ինչպես նաև նրանց որոշ անձնական իրեր (անդամատոմս, ինքնաշեն զենքեր, նամակներ, համազգեստ և այլն), լուսանկարներ Ղարաբաղյան շարժման, պատերազմի դրվագներից: Երրորդ սրահում «Թրատված հարսանիք» խորագրով ցուցադրափեղկում ներկայացված է զոհված ազատամարտիկ Գ. Առստամյանի հարսանյաց հանդերձանքը՝ նվիրված բոլոր չամուսնացած զոհված ազատամարտիկներին:

2003-ին թանգարան է այցելել հազարից ավելի մարդ:

Ն. Սարումյան

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am