Զոհված ազատամարտիկների թանգարան ԼՂՀ, հիմնադրվել է 1995-ին, Ստեփանակերտում՝ զոհված ազատամաrտիկ Գ. Առուստամյանի մոր՝ Գ. Առստամյանի (հիմնադիր-տնօրեն) նախաձեռնությամբ: Բացվել է 2002-ի մայիսի 9-ին: Թանգարանը բաղկացած է երեք սրահից, որտեղ ներկայացված են շուրջ 3 հզ. ազատամարիկներ դիմանկարներ, ինչպես նաև նրանց որոշ անձնական իրեր (անդամատոմս, ինքնաշեն զենքեր, նամակներ, համազգեստ և այլն), լուսանկարներ Ղարաբաղյան շարժման, պատերազմի դրվագներից: Երրորդ որահում «Թրատված հարսանիք» խորագրով ցուցադրափեղկում ներկայացված է զոհված ազատամարտիկ Գ. Առստամյանի հարսանյաց հանդերձանքը՝ նվիրված բոլոր չամուսնացած զոհված ազատամարտիկները:
2003-ին թանգարան է այցելել հազարից ավելի մարդ:
Ն. Սարումյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am