Զինվորական ծաոայություն: Քաղաքացիների զինվորական պարտականությունների կատարումը Զինված ուժերի զորամասերում և հիմնարկներում: Զինվորական ծառայությունը քաղաքացիների պատվավոր պարտականությունն է: Զինորական ծառայության հարցերը կարգավորվում են զինվորական կանոնագրքերով և այլ ակտերով: Տարբերում են իսկական Զինորական ծառայության (ծառայություն հանրապետության ԶՈՒ զորամասերում, հիմնարկներում, կազմակերպություններում) և պահեստային Զինորական ծառայության (ուսումնական և ստուգողական հավաքների անցկացման ձևով): Իսկական Զինորական ծառայության մեջ գտնվողները կոչվում են զինծառայողներ, պահեստում գտնվողները՝ զինապարտներ: Իսկական Զինորական ծառայությունը լինում է ժամկետային (սահմանված ժամկետներում զինվորների, սերժանտների և ենթասպաների ծառայությունը), գերակետիկ (զինվորների, սերժանտների կամավոր ծառայությունը), 35-ից բարձր տարիք ունեցող պահեստային սպաների ծառայությունը՝ մի քանի տարի ժամկետով ևն: Բոլոր զինծառայողներն ունեն անձնական կոչումներ: Այդ կոչումներին և զբաղեցրած պաշտոններին համապատասխան՝ սահմանվում են ենթակայության, պետական ապահովության, արտոնությունների և այլ հարցեր:

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am