Զինվորական երդում: Քաղաքացու հանդիսավոր երդումը Զինված ուժերի շարքերը մտնելիս: Զինվորական երդում տվել են դեռևս հնում՝ գրեթե բոլոր երկրներում: Քաղաքացին Զինվորական երդմամբ հաստատում է հավատարմությունը հայրենիքին ու ժողովրդին, պատրաստակամությունը նրա պաշտպանությանը:

 Առաջին անգամ զինվորական ծառայության և առաջին անգամ վարժական հավաքների կանչված քաղաքացիները պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս են զինորական երդում՝

«Ես՝…………….., ծառայության անցնելով ԼՂՀ զինված ուժերում,

 հանդիսավոր երդվում եմ՝ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս,

անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը,

 պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

 Երդվում եմ»:

 Սկսած 1992-ից՝ Զիվորկան երդման կարգը անհատական է: Զինվորական երդման օրը և ժամը հրապարակվում է զորամասի հրամանատարի հրամանով. սովորաբար անցկացվում է կիրակի կամ տոնական օրերին: Նշանակված ժամին զորամասի ծածանվող դրոշի և երաժշտության հնչյունների ներքո զորամասը պատվո շարք է կանգնում: Երդումն ընդունող զինվորականների և ծնողների առջև երդման նշանակության և պատասխանատվության մասին խոսք է ասում զորամասի հրամանատարը: Այնուհետև յուրաքանչյուր զորակոչիկ բարձրաձայն արտասանում է երդումը և ստորագրում հատուկ մատյանում, որը պահվում է զորամասի շտաբում: Հրամանատարը զինվորներին շնորհավորում է Զինվորական երդման ընդունման, իսկ զորամասին՝ համալրման կապակցությամբ: Ապա զինվորներն անցնում են հանդիսավոր երթով: Զինորական երդման մասին նշում է կատարվում զինգրքույկում:

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am