Զինուժ հեռուստածրագիր: ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության հեռուստածրագիր: Եթեր է հեռարձակվում 1993-ից՝ Հանրային հեռուստատեսությամբ, շաբաթը 2 անգամ: Ներկայացնում է ՀՀ բանակին, մասնավորապես նրա ներքին խնդիրներին, արտաքին ռազմական համագործակցությանը, Արցախյան ազատամարտին և նրա մասնակիցներին նվիրված տարաբնույթ նյութեր, ռազմական և ռազմաքաղաքական տեղեկատվություն: Ուշադրության կենտրոնում պահելով բանակաշինության հարցերը՝ պարբերաբար անդրադառնում է ԶՈՒ մարտական պատրաստականությանը, զորակոչերին: Ունի «Բանակային էսքիզներ», «Զինվորական ճակատագրեր», «Ապրի՛ր և հիշի՛ր», «Հայրենիք և սահման» և այլ խորագրեր: Զինուժի ստեղծագործական խմբերը նկարահանել են նաև տասնյակ վավերագրական տեսաֆիլմեր՝ ռազմական գործիչների, Ղարաբաղյան պատերազմի, արդի բանակային խնդիրների մասին:

 

Վ. Իսրայելյան

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am