Զինադադար: Հրադադար, պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու փոխադարձ համաձայնություն: Լինում է ընդհանուր (կնքում են գլխավոր հրամանատարները՝ կառավարությունների լիազորությամբ) և տեղական (կնքում են տեղական հրամանատարները՝ գլխավոր հրամանատարների լիազորությամբ): Ընդհանուր զինադադարի դեպքում ռազմական գործողությունները դադարեցվում են պատերազմի ողջ թատերաբեմում (հարցերի լայն շրջանակներ ընդգրկելու շնորհիվ հաճախ վերածվում է հաշտության պայմանագրի), մասնակի զինադադարի դեպքում՝ որոշակի հատվածում:
1992-ի սեպտեմբերի 19-ին Սոչիում, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Վ. Սարգսյանը և Ռ. Ղազիևը ստորագրել են զինադադարի համաձայնագիր՝ սեպտեմբերի 25-ի ժամը 2400-ից ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետ ԱՀ-ի սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ: Ստորագրված համաձայնագիրը նախատեսում էր զինադադարի հաստատման պահից բոլոր կողմերի զորամիավորումների հեռացում սահմանային գոտուց և անվտանգության գոտու ստեղծում: Սակայն այս համաձայնագիրը չի իրականացվել՝ ղարաբադյան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական բանակի ձեռնարկած լայնամասշտաբ հարձակման պատճառով:
ՊԲ-ի 1993-ի ամռան սկզբին իրականացրած հաջոդ մարտական գործոդությունները, հատկապես 1993-ի հուլիսի 23-ին Ադդամի ռազմական հենակետի վնասազերծումը ստիպել են ԱՀ-ի դեկավարությանն առաջին անգամ համաձայնել ԼՂՀ-ի հրադադարի առաջարկություններին, ինչի արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 25-ի 00 ժամից մինչև հուլիսի 28-ը դադարեցնել կրակը: Այդ ընթացքում պետք է համաձայնություն ձեռք բերվեր ԼՂՀ և ԱՀ բարձրագույն ղեկավարների հանդիպման մասին: 1993-ի հուլիսի 28-ին, չորսօրյա զինադադարից հետո, ԼՂՀ Մարտակերտի և ԱՀ-ի Թարթառի շրջանների սահմանագծում տեղի է ունեցել երկու հանրապետությունների պաշտոնատար անձանց հանդիպում: Բանակցությունների ժամանակ քննարկվել է հրադադարի մասին պայմանավորվածությունը 7 օրով երկարաձգելու հարցը, որի ընթացքում պետք է նախապատրաստվեր ու անցկացվեր երկու հանրապետությունների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպում: Ստորագրվել է համատեդ համաձայնագիր ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի նախագահ Ս. Սարգսյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևի կոդմից: Սակայն շուտով ԱՀ կողմը խախտել է զինադադարը, և մեծ ուժեր կուտակելով՝ օգոստոսի 5-ի գիշերը հարձակման է անցել ռազմաճակատի հարավային ուղղությամբ:
1993-ի օգոստոսի վերջին տարածաշրջան ժամանած ՌԴ նախագահի անձնական ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ դեկավարության հետ վարել է բանակցություններ, որոնց արդյունքում հակամարտոդ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զինադադարը տասն օրով վերականգնելու մասին, պայմանով, որ այն հետագայում երկարաձգվի: 1993-ի օգոստոսի 31-ին ժամը 1700-ին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև կնքվել է համաձայնագիր՝ կրակի դադարեցման մասին, և ձեռք բերվել համաձայնություն՝ մինչև սեպտեմբերի 10-ը Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ: ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ ընդհանուր առմամբ հարգել են համաձայնագիրի պահանջները, և ռազմաճակատի ամբողջ երկայնքով տիրել է հարաբերական անդորր (շուրջ 60 օր):
1993-ի սեպտեմբերի 12-13-ը Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ կայացած ադրբեջանա-ղարաբաղյան բանակցություններում քննարկվել են Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպման կազմակերպման ու զինադադարի երկարաձգման հարցերը: Կողմերը համաձայնել են զինադադարը մեկ անգամ ես երկարաձգել մինչև 1993-ի հոկտեմբերի 5-ը ներառյալ: Զինադադարի հարցը քննարկվել է նաև 1993-ի սեպտեմբերի 22-28-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված ԵԱՀԽ փարիզյան ոչ պաշտոնական խորհրդակցությունների ժամանակ, որոնց արդյունքում հակամարտող կոդմերի հաստատմանն է ներկայացվել ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահի առաջարկած խաղաղ կարգավորման «անհապաղ միջոցառումների ժամանակացույցը»: Փաստաթուղթը ստորագրելով՝ հակամարտող կոդմերը պարտավորվել են կայուն զինադադարից պահպանել առնվազն մինչև Մինսկի խորհրդաժողովի վերաբացումը, որը նախատեսված էր նոյեմբերի 2-ին:
ԱՀ-ի ղեկավարությունը զինադադարներն օգտագործել է հիմնականում բանակը համալրելու, ուժերը վերադասավորելու, ռազմաճակատներում պարտություն կրած զինվորների մարտունակությունը վերականգնելու համար:
Այդուհանդերձ, 1994-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՊԲ-ի հաջող գործողությունները ստիպել են ԱՀ-ի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունների դադարեցման համար: 1994-ի ապրիլի 24-ին ԱՀ ընդունել է պարտադրված զինադադարի և ՌԴ միջնորդությամբ հայտարարել 1994-ի ապրիլի 28-ի 00 ժամից կրակը դադարեցնելու իր պատ- րաստակամության մասին: Նույն օրը ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովին և Վ. Կազիմիրովին հղած ուղերձում ԼՂՀ ԱԳ նախարար Ա. Ղուկասյանը և ՊԲ հրամանատար Ս. Բաբայանը հավաստել են ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման ԼՂՀ պատրաստակամությունը և համաձայնել ապրիլի 28-ի 00 ժամից դադարեցնել ռազմական գործողությունները: 1994-ի մայիսի 5-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, ՌԴ դաշնային ժողովի և արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը, մայիսի 19-ին ՌԴ և Մինսկի խմբի օժանդակությամբ կրակի դադարեցման մասին ձեռքբերված պայմանավորվածությունը նշանավորել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր՝ զինադադարի հաստատմանը միտված՝ քաղաքական բանակցությունների փուլը:
1994-ի մայիսի 9-11-ին ՌԴ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ Մոսկվայում ՀՀ ու ԱՀ պաշտպանության նախարարների և ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են զինադադարի հաստատմանն ուղղված առաջարկներ, ստորագրվել է հրադադարի վերաբերյալ համաձայնագիր: Տեխնիկական հարցերի ճշտումից հետո զինադադար հաստատվել է 1994-ի մայիսի 16-ին, ինչը պահպանվում է մինչև օրս (2004): Զինադադարի պահպանման պարտավորությունների մասին միակ փաստաթուղթը 1994-ի հուլիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և ԱՀ պաշտպանության նախարար Մ. Մամեդովի համատեղ հղած նամակն է՝ ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովին, ԱԳ նախարար Ա. Կոզիրևին, նախագահի ներկայացուցիչ Վ. Կազիմիրովին և Մինսկի խմբի նախագահ Յա. Էլիասոնին:
Գրականություն
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am