Դավիթ Բեկ գյուղի մուտքըԶեյվա գյուղը վերանվանվել է 1949թ. Դավիթ Բեկի: Այն հիմնվել է 1720-ական թթ. Դավիթ Բեկ զորավարի ցուցոմով: Գյուղի կորիզը կազմել են Ղարաբաղից տեղափոխված մի քանի հայ ընտանիքներ: 19 դ. գյուղ են տեղափոխվել  նաև շրջակա Տախ, Ենկիճա, Փակահան, Ակն, Խաթուն Բաղ գյուղերի բնակիչները։

 Գյուղում 1915թ. ապաստան են գտել Վասպուրականից ներգաղթած մի քանի ընտանիքներ։ Գյուղի շրջակայքում կան հին գերեզմանոցներ, 17-րդ դարի եկեղեցիների ավերակներ և բնակատեղիներ։ 1866թ. գյուղում կառուցվել է սբ. Ստեփանոս եկեղեցի։

Դավիթ Բեկը 1919-21թթ. Գարեգին Նժդեհի գլխավորությամբ ակտիվ պայքարել է ադրբեջանական, ապա նաև բոլշևիկյան կարմիր բանակայինների ու ադրբեջանական զինվորական միավորումների դեմ։ Որպես սահմանամերձ գյուղ 1991-93թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում մեծ դեր էր ունեցել սահմանների պաշտպանության գործում, զգալի տուժել է հրետակոծությունից։ Ըստ որոշ պատմական տվյալների գյուղում է ծնվել հայ ազգային ազատագրական պայքարի ականավոր գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար  Արամ Մանուկյանը:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am