Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Զենիթահրթիռահրետանային զորամաս

 Զենիթահրթիռահրետանային զորամաս: Պաշտպանության բանակի ստորաբաժանում: Կազմավորվել է 1993-ի սեպտեմբերի 1-ին՝ հակառակորդի առավելությունը օդում կանխելու և խաղաղ բնակավայրերը ռմբակոծություններից պաշտպանելու համար: Ինքնախաշտպանական ուժերի հրամանատարությունն այդ նպատակով դեռես 1992-ի մարտին կազմավորել էր ՀՕՊ-ը (հրամանատար՝ ԳՎարդանյան) և այն համալրել ժամանակակից միջոցներով (ռադիոտեղորոշիչ համալիր, հեռահար խոցման զենիթային մարտական մեքենաներ, հրթիռային կայանքներ և  այլն): Զենիթահրթիռահրետանային զորամաս 1992-1994-ին առանձին մարտական հաշվարկներով մասնակցել է Մարտունիի (Բերդաշեն, Ղաջար), Մարտակերտի (Սրխավենդ, Սարսանգի հիդրոհանգույց, Դրմբոն, Մաղավուզ, Ձլդրան), Ասկերանի (Ջանհասան, Ասկերան) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: ԼՂՀ օդային տարածքում խփել է հակառակորդի 20-ից ավելի մարտական ինքնաթիռ (Սու-25 մակնիշի) և ուղղաթիռ (Մի-24): Հրամանատար՝ Ն. Բաբայան:

Մ. Հարությունյան

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am