Գրիգորյան Զավեն Տիգրանի: Ծնվել է 1910թ. հունվարի 14-ին Հայաստանի Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում: Մահացել է 1992թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Պատմաբան, պ.գ.դ, պրոֆեսոր (1952)։ Ավարտել է ԵՊՀ (1935)։ 1941-1953-ին եղել է ՀամԿ(բ)Կ կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 2-րդ քարտուղար, «Լենինյան ուղիով» ամսագրի խմբագիր, ՀԽՍՀ մշակույթի նախարար։ 1957-1992-ին՝ ՀՊԱՒ ԽՍՀՍ պատմության ամբիոնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են հայ-ռուսական հարաբերությունների պատմության հիմնախնդիրներին։ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1951-1955)։

 

Գրականության ցանկ  

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Ռուս-հայ ժողովուրդների ռազմական համագործակցությունը XIX դ. սկգբին, Երևան, 1957։

Հայ և ռուսական ժողովուրդների դարավոր բարեկամությունը (հ. 1-2), Երևան, 1960-67։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և նրա պատմական նշանակությունը, Երևան, 1978։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am