Զաբել թագուհի Ռուբինյան Վարդգես Սուրենյանցի <<Զաբել թագուհու վերադարձը>>Զաբել, Զապել (ծնվել է 1215թ-ին Սիսում - 1252, թաղվել է Դրազարկում), Կիլիկիայի հայոց թագուհի 1222-ից։ Լևոն Բ-ի դուստրը։ Հոր կամքով կարգվել է գահաժառանգ, իսկ նրա խնամակալ է դարձել Կոստանդին Գունդստաբլը։ Լևոև Բ-ի մահից հետո Կիլիկիայի իշխանները 1222-ին Զապելին կնության են տվել Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպին՝ վերջինիս հանձնելով հայկական գահը։ Լատինամետ քաղաքականության համար 1225-ին Կոստանդինը Ֆիլիպին տապալել և մահապատժի է ենթարկել, իսկ 1226-ին Զապելին ամուսնացրել իր որդու՝ տասներեքամյա Հեթումի (Հեթում Ա) հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավոր։ Զապելը հմուտ է եղել ուսման ն գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238-ին հովանավորել է Անդուլ մենաստանի վերակառուցումը, Ասում կառուցել Կաթողիկե և Ս. Մարինե եկեղեցիները, 1241-ին հիմնել հիվանդանոց։ Պահպանվել են Զապելի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ։

Գրկականություն

Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան), հատոր 1

 Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956։

 Ալիշան Ղ., Սիսոււսն, Վնտ., 1885։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am