Յավրումյան Վլադիմիր ՀակոբիՅավրումյան Վլադիմիր Հակոբի: Ծնվել է 1922թ. օգոստոսի 11-ին Բաքու քաղաքում: Ծնողները գյուղ Մադրասայից (Հյուսիսային Արցախ) են: Զորակոչվել է Զինված ուժեր 1941թ. հոկտեմբերին: 1942թ. ավարտել է օդա-դեսանտային ուսումնարան (Կույբիշև): Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942թ. ապրիլից: Մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին: 1943թ. հուլիսի 14-ին Պրոխորովյան ճակատամարտի (Բելգորոդից հս-արլ.) ժամանակ բազմիցս առաջնորդել է իր դեսանտայիներին, ծանր վիրավորվել է և ուշքի եկել միայն հոսպիտալում: Մասնակցել է Դնեպրի գետանցմանը և վիրավորվել: Աչքի է ընկել Լեհաստանի ազատագրման, Վիսլայի գետանցման, Սանդոմիրյան պլացդարմի մարտերում: 1945թ. հունվարի 12-ին ք. Ստոպնիցայի (Լեհաստան) շրջանի մարտերում Յավրումյանի վաշտը ոչնչացրել է հակառակորդի 48 զինվոր, 6 սպա, 4 հաստոցային և 8 ձեռքի գնդացիր, ճեղքել ամրացված պաշտպանությունը: Անձամբ Յավրումյանը ոչնչացրել է 15 զինվոր, հաստոցային և 2 ձեռքի գնդացիր: Այդ օրը Յավրումյանը զոհվել է: Թաղված է Ստոպնիցայում (Կրակովյան վոյևոդություն, Լեհաստան): Հարձակման գլխավոր ուղղության վրա հակառակորդի ամրացված պաշտպանությունը անձնազոհ և խիզախ գործողություններով ճեղքումն ապահովելու, արիության և հերոսության համար հրաձգային վաշտի (28-րդ գվ. Օդա-դեսանտային գունդ, 9-րդ գվ. Օդա-դեսանտային դիվիզիա, 5-րդ գվ. Բանակ, 1-ին Ուկր. ռազմաճակատ) հրամանատար գվարդիայի ավագ լեյտենանտ Վլադիմիր Յավրումյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. հունիսի 27-ի հրամանագրով հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը փոխանցվել է մորը): Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով: Մադրասա ավանում (Հս. Արցախ) տեղադրվել էր կիսանդրին, որը ավերվել է ադրբեջանցիների կողմից:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am