Խրամորթ: Գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 8 կմ հյուսիս-արևելք՝ 650-700 մ բարձրության վրա: Տարածքը՝ 920 հա: Բնակչությունը՝ 702 (1989): Զբաղվել են բուսաբուծությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Ուներ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ: Գյուղի նախկին բնակատեղում կանգուն է Վերինշեն եկեղեցին (XIX դ.), իսկ Խրամորթի հյուսիս-արևմուտքում՝ Շիկաքարի վանքը:

 1989-1990-ին Խրամորթում կազմավորվել է ընդհատակյա կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Ավանեսյան): 1992-ի հունվարին հակառակորդը գրավել և հրկիզել է Խրամորթը, բնակիչների մեծ մասը բռնագաղթել և բնակություն է հաստատել ԼՂՀ սահմաններից դուրս՝ տարբեր երկրներում: 1992-ին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է վաշտ, որը 1,5 տարի պաշտպանել է Վերինշեն-Քարագլուխ սահմանագծի դիրքերը: 1993-ի հունիսինԽրամորթ Աuկերանի պաշտպասակաս շրջանի ստորաբաժանումները և Խրամորթի վաշտն ազատագրել են Խրամորթը: Խրամորթի ջոկատը և վաշտը Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Փառուխ-Ջիննի-Եդիխրման-Աղդամ ռազմական հենակետերի ճնշմանը, Օմարի լեռնանցքի, Ֆիզուլիի, Հորադիզի և այլ շրջանների ազատագրական մարտերին: Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ. Ավանեսյանը (հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով), Վ. Մկրտչյանը (նաև՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով), Ա. Մկրտչյանը, Զ. Աբրահամյանը և Ա. Խաչատրյանը: Զոհվել է 34 ազատամարտիկ: 

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

Լեռնային Ղարաբաղ 1917-1920Իշխանյան Ե. «Հայաստան» հրատ.Երևան1999 թ.

Լեռնային Ղարաբաղը (1918-1921 ԹԹ.) , Հարությունյան Հ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am