Խորխոռունի Վահրամ Վահրեսի: Ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 2-ին, Երևանում: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից:: ՀՀ ներքին զորքերի գնդապետ (1994): Ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Գորկիի միլիցիայի բարձրագույն դպրոցը (1978) և ՌԴ ՆԳՆ ակադեմիան (1993): 1973-1978-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ՆԳ զորախմբում: 1978-1994-ին ղեկավար պաշտոններ է վարել ՀՀ ՆԳՆ համակարգում. 1993-1994-ին եղել է ԼՂՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, 1994-1997-ին՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, 1997-ից՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

 Խորխոռունին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների կազմավորման, բանակաշինության, ՀՀ ԶՈՒ սպառազինության աշխատանքներին:

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am