Խորհրդային Ռուսաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ Անդրկովկասի խորհրդայնացման շրջանում:
Խորհրդային Ռուսաստանի զինված ուժերը 1920 թվականի ամռանը երկրամասի խորհրդայնացման շրջանում օկուպացրել են ԼՂ-ն և չեն ճանաչել այն որպես Խորհրդային Ադրբեջանի մաս։ ՌԽՖՍՀ-ի և ՀՀ-ի միջև 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվել է համաձայնագիր, որով ՌԽՖՍՀ-ն պետք է ճանաչի ՀՀ-ն և չմիջամտի նրա ներքին գործերին, դադարեցվեն ռազմական գործողությունները միմյանց դեմ, և խորհրդային էորէերը հետ քաշվեն, ու վերականգնվի ստատուս քվոն՝ մինչև նրանց Ղարաբաղ և Իջևան մտնելը, հայկական զաքերն իրենց հերթին չեն մտնի Ղարաբաղ, Հայկական կառավարությունը թույլ կտա Նախիջևան մտած խորհրդային զուքերին ազատորեն անցնել Ադրբեջան։ Հայկական զուքելը Նախիջևանի հատվածում պետք է զբաղեցնեն Շահթախթի-Խոկ-Ազնաբերդ-Սուլթանբեկ և այնուհետև հյուսիսային ու Բազարչայից արևմուտք, իսկ Ղազախի գավառում՝ մինչև հուլիսի 30-ը զբաղեցրած գծերը։ ՌԽՖՍՀ զուքելը զբաղեցնում էին վիճելի տարածք համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, բացի հայկական զուքերի կողմից զբաղեցվող վերը նշված շերտի։ Խորհրդային զուքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չոլետք է կանխորոշեր դրանց նկատմամբ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը։ Այդ տարածքների ժամանակավոր գոսվումով ՌԽՖԱՀ նպատակ ուներ նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի խաղաղ լուծման համար այն հիմունքներով, որոնք կհաստատվեին ՌԽՖԱՀ-ի և ՀՀ-ի միջև կնքվելիք հաշտության պայմանագրում։ Համաձայնագրից դժգոհ մնացին ինչպես Հայաստանի, այնպես Էլ ՌԽՖԱՀ-ի դաշնակիցները։ Քեմալական Թուրքիան և Ադրբեջանը, դժգոհելով, առավել ուժեղացրին հակահայկական իրենց գործունեությունը։ Թարքիան կարմիր բանակի հետ անմիջական կապ ստեղծելու պատրվակով համաձայնություն ստացավ խորհրդային կառավարությունից Շահթախթին ու Արաիղամիշը գարվելա համար։ 1920 թվականի սեպտեմբերին թուրքական զուքելը ներխուժեցին Հայաստան։ Միաժամանակ 1921 թվականին բոլշևիկյան Ռուսաստանը կանգնեց Թուրքիայի կողմը՝ իբւ «Արևելքում սոցիալիստական հեղափոխության իրագործման համար» և նրա միջամտությամբ խորհրդային Ադրբեջանին անցան Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը։
Գրականություն
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Լեռնային Ղարաբաղ 1917-1920, Իշխանյան Ե. «Հայաստան» հրատ., Երևան, 1999 թ.
Լեռնային Ղարաբաղը (1918-1921 ԹԹ.) , Հարությունյան Հ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am