Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Խորհրդային Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը հայկական տարածքները մայր հայրենիքին միավորելու համար

 Խորհրդային Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը հայկական տարածքները մայր հայրենիքին միավորելու համար:

 

 ա. 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմμերի 13-ի Կարսի պայմանագրերը: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո առաջնահերթ նշանակություն ստացան տարածքային հարցերը, որոնց լուծումը առնչվում էր Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի շահերի հետ:

 1921 թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական կոնֆերանս: Մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև Մոսկվայում կնքվեց «Բարեկամության և եղբայրության պայմանագիր», որով  Թուրքիային էին անցնում Կարսի, Արդահանի, Արդվինի և Սուրմալուի շրջանները: Հայաստանին վերադարձվում էր Ալեքսանդրապոլի գավառը: Այդ պայմանագրով Նախիջևանի մարզը՝  ներառյալ նաև հայկական Գողթան և Շարուր գավառները, դառնում էր ինքնավար տարածք` Խորհրդային Ադրբեջանի խնամակալության ներքո, որը  չի զիջի որևէ երրորդ կողմի, այսինքն` Հայաստանին: Նախիջևանը մտցվում է Ադրբեջանի կազմի մեջ` որպես նրա բաղկացուցիչ մաս:

 Ալեքսանդր ՄյասնիկյանՄինչ այդ Հայաստանի ռազմհեղկոմը վերակառուցվել էր ժողկոմխորհի, որի նախագահությունը ստանձնել էր Ալ. Մյասնիկյանը: Մոսկվայի բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 1921 թ. մարտի 16-ի պայմաագրի հիման վրա Թուրքիան պայմանագրեր պետք է կնքի անդրկովկասյան խորհրդային հանրապետությունների հետ:

 1921 թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմμերի 13-ը Կարսում, մի կողմից` անդրկովկասյան հանրապետությունների ներկայացուցիչների և մյուս կողմից` թուրքերի միջև տեղի ունեցավ խորհրդաժողով, որտեղ Թուրքիան պահանջեց առանձինա-ռանձին պայմանագրեր կնքել անդրկովկասյան հանրապետությունների հետ:

 1921 թ, հոկտեմբերի 13-ին մի կողմից` Հայաստանի, Վրաստանի և Ադրբջանի, մյուս կողմից` Թուրքիայի միջև Կարսում կնքվեց «Բարեկամության պայմանագիր». որտեղ կրկնվում էին ռուս-թուրքական պայմանագրի հիմնական դրույթները:

 բ. Լոռու գավառի և Ջավախքի հարցերը: 1921թ. գարնանից Անդրկովկասի նորաստեղծ խորհրդային հանրապետությունների միջև բազմաթիվ վիճելի տարածքների թվում դրվեց նաև Ախալքալաքի ու նրան հարակից Խրամի (Ծալկայի) շրջանների պատկանելիության հարցը: 1921թ. մայիսի 2-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության կենտկոմի Կովկասյան բյուրոյի ստեղծած հատուկ հանձնաժողովը հունիսի 25-27-ին Թիֆլիսում հրավիրեց իր անդրանիկ նիստը` Ս.Կիրովի նախագահությամբ: 1921թ. հուլիսի 7-ին ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումը Ի. Ստալինի մասնակցությամբ քննարկեց Հայկական և Վրացական ԽՍՀ-ների միջև վիճելի համարվող Լոռվա և Ախալքալաքի գավառների հարցերը: Լոռին պահպանել հաջողվեց, բայց Ախալքալաքը բռնակցվեց  Վրաստանին:

 գ. Լեռնային Ղարաբաղի հարցը: Կովկասյան բյուրոյի պլենումը 1921 թ. մայիսի 2-ին որոշեց անդրկովկասյան խորհրդային հանրապետությունների ներկայացուցիչներից, Ս.Կիրովի նախագահությամբ, կազմել հանձնաժողով` վերջնականապես որոշելու այդ հանրապետությունների սահմանները:

 1921 թ. հունվարի 25-27-ը Թիֆլիսում Ս. Կիրովի ղեկավարած հանձնաժողովը մի քանի նիստեր գումարեց: Որոշվեց Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում և նրան տրամադրել լայն ինքնավարություն` Շուշի կենտրոնով:

 դ. Զանգեզուրի հարցը: Նախիջևանի, Ջավախքի, Արցախի և Զանգեզուրի հայկականԳարեգին Նժդեհ երկրամասերից Հայաստանի կոմունիստական իշխանություններին հաջողվեց միայն վերջինս ընդգրկել  հանրապետության կազմում:

 Խորհրդային Հայաստանից անջատ Զանգեզուրը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ շարունակում էր ինքնապաշտպանական մարտերը թուրք-բոլշևիկյան ուժերի դեմ: 1921 թ. հուլիսի 15-ին ամբողջ Զանգեզուրը գրավված էր և այն միացավ Խորհրդային Հայաստանին: 1918-1921 թթ. զանգեզուրյան ազատամարտը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության  փայլուն էջերից մեկն է:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am