ԽնձրիստանԽնձրիստան: Գյուղ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 20 կմ արեմուտք՝ 800 մ բարձրության վրա: Տարածքը՝ 500 հա: Բնակչությունը՝ 820 (2003): Զբաղվում են երկրագործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ: Գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին (ուշ միջնադար) ավերված է, շրջակայքում են Հանգած եղցի հուշարձանի ավերակները, բազմաթիվ խաչքարեր (XIII-XVII դդ.):

 1989-ին Խնձրիստանում կազմավորվել է «Կոբրա» կամավորական ջոկատը (հրամանատարներ՝ Վ. Աղասարյան, Ն. Ղուլյան): Ջոկատն առանձին, իսկ 1992-ի սեպտեմբերից Ասկեասի պաշտպանական շրջաննի 4-րդ հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Խնձրիստանի, Ասկերանի (Նախիջեանիկ, Խանաբադ, Սարդարաշեն, Քարագլուխ), Աղդամի, Մարտակերտի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին, հակառակորդի կրակակետերի ճնշման ռազմական գործողություններին: Խնձրիստանից հրամանատարներ են եղել Մ. Ավանեսյանը (հետմահու՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան), Ռ. Ավասեսյանը, Ա. Բեգլարյանը, Ն. Ղուլյանը, Գ. Միրզոյանը, Մ. Պողոսյասը (բոլորը հետմահու՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան), Վ. Աղասարյանը (ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան), Ա. Դանիելյանը, Գ. Մնացականյանը, Ս. Միրզոյանը (բոլորը՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան), Ա. Ղուլյանը (հետմահու՝ «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններ): Խնձրիստանից զոհվել է 41 ազատամարտիկ:

 

Գրականություն

Աղшuшրյшն Գ., Խնձրիստան գյուղի պատմությունը, Ս., 2002:

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am