Խաչենի գումարտակ: Պաշտպանության անակի ստորաբաժանում: Կազմավորվել է 1992-ի հունիսին, Գանձասարի եկեղեցում երդման արարողությունից հետո՝ Մարտակերտի շրջանի Առաջաձորի (հրամանատար՝ Վ. Բեկնազարյան), Ծմակահողի, Գառնաքարի, Շահմասուրի միացյալ (հրամանատար՝ Ա. Ավանեսյան), Թբլղուի, Քոլատակի, Կիչանի, Ձլղրանի, Ղազանչիի (հրամանատարներ՝ Թ. Առստամյան, Վ. Եսայան) վաշտերի հիմքի վրա: Առանձին վաշտերը և գումարտակը մասնակցել են Մարտակերտի (Ղազանչի, Սրխավենդ, Կիչան, Հաթերք, Զարղախաչ, Կոճողոտ, Ադղաբան, «Պուշկենյալ» բարձունք, Հակոբ Կամարի, Թալիշ, Մադաղիս, Չայլու), Աղդամի (Ալիաղալու, Կըզլքենգեռլի) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Կ. Առաքելյանը և Վ. Մանգասարյանը:

 Գումարտակից պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով Կ. Առաքելյանը (հետմահու), «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ Թ. Առստամյանը, Վ. Բեկնազարյանը, Վ. Բեգյանը: Զոհվել է 92 ազատամարտիկ:

Մ. Հարությունյան

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am