Վերին Հոռաթաղ: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 44 կմ հարավ-արևմուտք՝ Թարթառ գետի աջ ափին՝ 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 570 հա։ Բնակչությունը՝ 431 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային, կերային և բանջարանոցային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Վահին անունով հայտնի 2 մատուռ (XIII դ.), Ճոխտակ եղցին, Մրջման շինատեղը (IX-XIV դդ.)։

 1989-ին Վերին Հոռաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Սայիյան)։ Մասնակցել է Մարտակերտի (Չափար, Մարաղա, Կիչան, Նարեշտար, Աղդաբան, Ումուդլու, Իմերեթ Քերավենդ, Սրխավենդ), Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վերին Հոռաթաղից հրամանատար է եղել Ա. Շիրինյան։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ա. Շիրինյանը, Ռ. Գալստյանը (հետմահու)։ Զոհվել է 12 ազատամարտիկ։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am