Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Վերին Դիվանլարի ազատագրում

 Վերին Դիվանլարի ազատագրում: Տեղի է ունեցել 1991-ի դեկտեմբերի 7-ին։ Իրականացրել է Մաճկալաշենի ինքնապաշտպանական ջոկատը (հրամանատար՝ Ա. Ավետիսյան)։ Ընթացել է 2 փուլով՝ Ֆիզուլիի շրջանի Վերին Դիվանլար գյուղի ազատագրում և Ղաջարի զինված ջոկատի ջախջախում։

 1991-ին Վերին Դիվանլարում տեղակայված էր Ադրբեջանի ՆԳՆ ՄՀՆՋ-ականների ռազմական հենակետերից մեկը։ Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մաճկալաշենի ջոկատի ազատամարտիկները հեռակապով տեղեկացել են Մաճկալաշենը հրի մատնելու՝ հակառակորդի մտադրության ու նախապատրաստությունների մասին։ Ջոկատը ժամը 1330փն հանկարծակի հարձակվել է Վերին Դիվանլարի ուղղությամբ և վնասազերծել կրակակետերը։ Ամարասի վանքի շրջակայքում դարանակալած Ղաջար գյուղի ադրբեջանցի զինյալներն, անցել են ընդհանուր հարձակման։ Ա. Ավետիսյանի խումբը հարձակվել և «Քլորեն բաղ» կոչվող թթենիների այգում ջախջախել է հակառակորդին։ Վերին Դիվանլարի կրակակետերի ճնշմամբ ու Ղաջարի զինված ջոկատի ջախջախմամբ Մաճկալաշենի ինքնապաշտպանական ջոկատը ռազմավարի միջոցով բարելավել է իր սպառազինությունը, համալրել շարքերը, նպաստավոր դիրքեր զբաղեցրել և ապահովել Մաճկալաշենի պաշտպանությունը։

 

Մ. Հարությունյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am