Վարդումյան Գառնիկ ԲարսեղիՎարդումյան Գառնիկ Բարսեղի: Ծնվել է 1920թ. հունվարի 5-ին Շահալի գյուղում (Գուգարքի շրջան, Լոռու մարզ, ՀՀ): Զորակոչվել է զինված ուժեր 1941թ. օգոստոսի 8-ին Երևանի Կիրովյան շրջանային զինկոմիսարիատի  կողմից: 1942թ. ավարտել է հետևակային ուսումնարան (Թելավի): Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1943թ. հուլիսից: Մասնակցել է Օրյոլի և Բրյանսկի մարզերի ազատագրմանը, գետանցել է Իպուտի և Սոժի (Գոմելից հս.) գետանցմանը: 1943թ. դեկտեմբերի 20-24-ին Կորոստենյան ուղղությամբ Չոպովիցի ավանի (Ժիտոմիրի մարզ, Ուկրաինաշրջանում Վարդումյանը մարտկոցը ետ է մղել հակառակորդ տանկերի խմբի հարձակումը: Բազմիցս փոխարինել է շարքից դուրս եկած նշանառուներին: 1944թ. գարնանը և ամռանը մասնակցել է Ռովնո-Լուցկյան և Լվով-Սանդոմիրյան գործողություններին: 1944թ. սեպտեմբերի 25-ին ծանր վիրավորվել է և էվակուացվել հոսպիտալ: Ապաքինվել է միայն 1945թ. սկզբին: Սանդոմիրյան պլացդարմի պաշտպանությունը ճեղքելու ժամանակ 1945թ. հունվարի 13-ին թեթև վիրավորվել է: Վերադարձել է 1945թ. փետրվարի 20-ին Լեհաստանի Գուբեն քաղաք գրոհի նախօրեին, որի ժամանակ Վարդումյանը մարտկոցը ոչնչացրել է հակառակորդի 400 զինվոր ու սպա, 4 հաստոցային գնդացիր, ականանետային մարտկոց, 3 ականանետային մարտկոց և 7 կրակակետ: Գուբենի գրավման ժամանակ ցուցաբերած արիության և հերոսության համար 3-րդ մարտկոցի հրամանատար լեյտենանտ Գ. Վարդումյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի  1945թ. հունիսի 27-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Մասնակցել է Բեռլինի գրավմանը և Դերբելն ու Խոմուտով (Չեխիա) քաղաքների ազատագրմանը: 1953թ. ավարտել է Վ. Կույբիշևի անվան Ռազմա-ինժեներական ակադեմիան: Փոխգնդապետ Վարդումյանը զորացրվել է 1968թ.: Ապրել է Վանաձոր քաղաքում: Մահացել է 1992թ. հոկտեմբերի 17-ին: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին  և 2-րդ աստիճանների շքանշաններով, «Արիության համար» և «Մարտական վաստակի համար» մեդալներով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am