Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Վանի թագավորությունը Մենուայի օրոք

   Վանի թագավորությունը Մենուայի օրոք: Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք.ա. մոտ 810-786 թթ.) Վանի թագավորությունն աննախադեպ վերելք է ապրում: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նակատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցք<<Մենուայի ջրանցքի>> կառուցումը. այն օգտագործվում է մինչ օրս: Մենուայի առաջին քայլերիցմեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը: Այս տարածքըզբաղեցնում էր Էրիկուախի երկիրը, որի դեմ և ուղղվում է նրա զորքի հուժկու հարվածը:Էրիկուախի երկիրը մտնում էր Էթիունյան համադաշնության մեջ: Ուշագրավ է այն փաստը, որ Էրիկուախիի գրավումից հետո Մենուային հարկատու է դառնում նաև Էթիունի երկիրը, որըհամադաշնության կենտրոնն էր: Դա նշանակում է, որ Էրիկուախիի տարածքում կռվել են ողջհամադաշնության զորքերը: Արարատյան դաշտում` Արաքսի աջ ափին, հիմնվում էռազմավարական խոշոր հենակետ` Մենուախինիլին: Պետության հյուսիսարևմտյան սահմաններնամրապնդելու նպատակով Մենուան արշավում է ընդդեմ Դիաուխի երկրի (Տայք), գրավում նրակենտրոնական Շաշիլու քաղաքը: Դիաուխիի արքան ներկայանում է Մենուային` մատուցելովհարուստ ընծաներ և պարտավորվելով վճարել հարկեր ու մասնակցել նրա արշավանքներին:Հյուսիսում թիկունքն ամրապնդելուց հետո Մենուան աշխուժացնում է արտաքինքաղաքականությունը հարավային ուղղություններով: Նրա բանակը, հատելով Հայկական Տավրոսը, հաղթարշավով հասնում է մինչև Կումենու և Ասորեստան: Մեկ այլ արշավանք է իրականացնում Ալզի (Աղձնիք) երկրի ուղղությամբ և իր հսկողության տակ է վերցնում Հայկական Տավրոսի կենտրոնական հատվածի լեռնանցքները: Մենուան այդպիսով ընդլայնում է պետության սահմաններն ընդհուպ մինչև Արածանիի հետ Մեղրագետի միախառնման շրջան` ընդգրկելով ողջ Մշո դաշտը, որտեղից հայտնի են նրա մի քանի արձանագրություններ: Արևմտյան ուղղությամբ իրականացված  հաջող արշավանքով Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է գալիս Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Դրանցից Մելիտեայի (Մելիդ, Մալաթիա) արքան խուսափում է առճակատումից` պարտավորվելով Մենուային վճարել հարկեր: Ք.ա. IX դարի վերջին Ուրմիո լճի ավազանում ձեռք են բերվումռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքներ: Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը: Վանի բանակը շարունակում է հաղթարշավը Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասնելով մինչև Դիալա գետի ավազան: Այսարշավանքներով Մենուան վերահսկողության տակ է վերցնում զագրոսյան առևտրականուղիների  զգալի մասը` նպատակ ունենալով կտրել Ասորեստանին Իրանական բարձրավանդակիկամ նրա միջնորդությամբ ստացվող հումքի աղբյուրներից: Ասորեստանի փորձերը` ինչ-որ կերպկասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք.ա. 791 թ., ավարտվում ենանհաջողությամբ: Մենուան իր նոր արշավանքով վերջնականապես նվաճում է Ալզի երկիրը`Կուտումե (Կոտոմ) քաղաքով, Շաշնու (Սասնո) երկիրը և միացնում Վանի թագավորությանը: Մենուան հատուկ ուշադրություն դարձրեց ռազմական շինարարությանը. երկրի ռազմավարականուղղություններում ստեղծվեց ամրաշինական մեծ ցանց: Պետության հյուսիսային գլխավորհենարան Մենուախինիլիից զատ, հիմնվում են մի քանի ամրոցներ: Դրանով հսկողության տակ ենվերցվում կարևոր ճանապարհները, այդ թվում նաև Արաքսի ափով ձգվող առևտրական մայրուղու զգալի մի հատված: Տասնյակ ամրոցներ են կառուցվում օր օրի ընդարձակվող պետության կենտրոնական շրջաններում: Մենուայի շինարարական գործունեության գլուխգործոցներից է Վերին Անձավի  նշանավոր բերդաքաղաքը, որը հսկում էր Տուշպա մայրաքաղաքիՏուշպա մայրաքաղաքը մատույցները հյուսիս-արևելքից: Ուրմիո լճի ափերին հիմնվում են բազմաթիվ ամրոցներ` ձևավորելով ռազմական հենակետերի մի հզոր շղթա: Այսպիսով` Մենուայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ, իսկ հյուսիսային շրջանների իշխանությունները, թեպետ չեն մտնում Վանի տերության մեջ, բայց ընդունելով նրա գերիշխանությունը` հարկատու են դառնում: Վանի տիրակալը ոչ միայն իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիո լճի ավազանից շատ հարավ և Եփրատից արևմուտք,այլև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի արևմուտք` Փոքր Ասիա տանող ռազմավարական ուղիների վրա: Մենուան առաջին մարտավարականհաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության` Ասորեստանի նկատմամբև Վանի թագավորությունը վերածում գերտերության:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am