Թուրք-թաթարական խռովությունները: Հայաստանի ներքին կյանքի ամենացավոտ երևույթներից մեկը Թուրքիայի և Ադրբեջանի կազմակերպած մահմեդական հակապետական շարժումներն էին, որոնք գրեթե անընդ մեջ ուղեկցում էին հանրապետությանը նրա գոյության ողջ ընթացքում:
Դեռևս 1918 թ. թուրքական արշավանքի օրերին Երևանի նահանգի և Կարսի մարզի թուրք բնակչությունն աչքի ընկավ քայքայիչ և ապակայունացնող գործունեությամբ՝ փակելով ճանապարհները և թույլ չտալով հայկական զորամասերի արագ տեղաշարժը դեպի ռազմաճակատ: Հայկական պետականության վերականգնումից հետո, չհաշտվելով Հայաստանի անկախության մտքի հետ, թուրքալեզու բնակչությունը հանդես բերեց անջատողական ձգտումներ՝ փորձելով միանալ ազգակից Թուրքիային կամ Ադրբեջանին: Ընդառաջ գնալով այդ ցանկություններին՝ վերջիններս ամեն կերպ օժանդակում էին նրան և հավակնություններ ներկայացնում Հայաստանի տարածքների նկատմամբ: Թեև Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը պարտավոր էին հետ քաշվել մինչև 1914 թ. սահմանները, բայց ամեն ինչ անում էին ազատվելիք տարածքներն իրենց ազդեցության ներքո պահելու և ղրանց նկատմամբ Հայաստանի իրավունքները չեզոքացնելու համար: Իր հերթին, Ադրբեջանը սկզբից ևեթ հավակնություններ ներկայացրեց ոչ միայն նախկին Ելիզավետպոլի նահանգի մաս կազմող Զանգեզուրի ու Ղարաբաղի նկատմամբ, որտեղ անգլիացիների օժանդակությամբ գործում էր բացահայտ, այլև Հայաստանի Հանրապետության ներսում թուրք-թաթարական ստվար բնակչություն ունեցող Նախիջևանի, Շարուրի, Դարալադյազի, Բասարգեչարի, Սուրմալուի, Զանգիբասարի, Վեդիբասարի և այլ տարածքների նկատմամբ: Թուրքական զորքերի կողմից ազատվելիք տարածքներում կազմվում էին տեղական «անկախ հանրապետություններ»՝ իրենց կառավարություններով: Մասնավորապես Կարսի տարածքում ստեղծվել էր «Արևմտյան Կովկասի հանրապետությունը», իսկ Նախիջևանի, Շարուրի, Սուրմալուի, Զանգիբասարի և Վեդիբասարի տարածքներում՝ Արևելյան Կովկասի կամ «Արաքսյան հանրապետությունը», որոնք, իրենց հերթին, բաժանվում էին ավելի փոքր միավորների: Ընդհանուր առմամբ Հայաստանի ենթակայության ներքո գտնվող տարածքներում ստեղծվել էին գրեթե անկախ մեծ ու փոքր մահմեդական շուրջ 20 իշխանություններ, որոնք հրաժարվում էին ենթարկվել հանրապետության կառավարությանը: Հիմնականում գտնվելով երկրի տարբեր շրջաններն իրար կապող ճանապարհների վրա՝ մահմեդական «անկախ» կազմավորումները հաճախ կաթվածահար էին անում երկրի արտաքին ու ներքին հաղորդակցության ուղիները՝ ծանր վիճակի մեջ դնելով հանրապետությունը: Դրանցից յուրաքանչյուրն ուներ զինված ուժեր՝ թնդանոթներով ու գնդացիրներով: Այդ շրջաններում տեղավորված բազմաթիվ թուրք սպաներ ու զինվորներ զենքի էին վարժեցնում տեղական բնակչությանը՝ ստեղծելով մեծաքանակ կազմավորումներ: Օրինակ՝ 1919 թ. ամռանը Շարուր-Նախիջևանի թուրքերը խոստանում էին հարկ եղած դեպքում կռվի դուրս բերել 10 հազար զինված մարդ: Գրեթե նույն ժամանակ Զանգիբասարի թուրքերր կռվի էին հանում շուրթ 5000, իսկ Բեյուք Վեդին ՝ հարևան թուրք գյուղերի հետ՝ 4000 հոգի: Այդ ուժերի գլուխ կանգնած էին փորձառու թուրք սպաներ: Եթե Թուրքիան խռովարարներին զենք ու զինամթերք և փորձված սպաներ էր մատակարարում, ապա Ադրբեջանն օժանդակում էր դրամով:
Անդրկովկասից անգլիական զորքերի հեռանալուց հետո բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն՝ ընդգրկելով Օլթիից Օրդուբադ ընկած տարածքը: Այն նախապատրաստված և ֆինանսավորված էր գլխավորապես Ադրբեջանի կողմից: Ապստամբությունը սկսվեց 1919 թ. հուլիսին Բեյուք Վեդիի շրջանից, որին շուտով միացան Շարուրն ու Նախիջևանը, Սուրմալուն, Զանգիբասարը և, ի վերջո, նաև Կարսի մարզը: Եթե Կարսի մարզում արդեն սեպտեմբերին հաջողվեց կտրուկ գործողություններով վերջ տալ ապստամբական շարժումներին, որից հետո այդ շրջանը համեմատաբար խաղաղվեց, ապա մնացած շրջանները մինչև 1920 թ. կեսերը մնացին ապստամբ վիճակում: 1920 թ. մայիսյան ապստամբությունը ճնչելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ եղավ ապստամբ թուրքաբնակ շրջանների խաղաղեցմանը:
Խիստ կարևոր էր հատկապես Երևանին գրեթե կպած Զանգիբասարի խաղաղեցումը, որն անմիջական սպառնալիք էր մայրաքաղաքի համար: Մայիսյան ապստամբության օրերին Զանգիբասարում թրքությունը ակտիվացրել էր իր գործողությունները և արգելքներ էր ստեղծել բոլշևիկյան ելույթը ճնշելու նպատակով երկաթուղիով Ալեքսանղրապոլ մեկնող զորքերի համար: Բնական է, որ բոլշևիկյան ապստամբությունը ճնշելուց ըետո կառավարությունը ուշադրություն դարձրեց Զանգիբասարի վրա: Հունիսի 18-ին վերջնադրով Զանգիբասարի թուրքերից պահանջվեց ճանաչել Հայաստանի իշխանությունը և զինաթափվել: Պատասխան չստանալով՝ հաջորդ օրը հայկական ուժերը հարձակման անցան, և 3 օրվա կռիվներում շրջանը լիովին խաղաղեցվեց: Նույն օրերին հաջողությամբ իրականացվեց նաև Օլթիի ածխահանքերի գրավման գործողությունը: Մինչև 1914 թ. այդ շրջանը մտնում էր Կարսի մարզի մեջ և Մուդրոսի զինադադարից հետո թուրքերն այն պետք է հանձնեին Հայաստանին: Մինչդեռ նրանք համառորեն հրաժարվում էին հեռանալ Օլթիի շրջանից: Մի փոքր ավելի ուշ Օլթիի գրավման գործողությունը քեմալական թուրքերն առիթ դարձրին Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու համար:
Հուլիսի 10-ին սկսվեց և երկու օրվա մարտերից հետո գրավվեց նաև Բեյուք Վեդին: Վերականգնվեց երկաթուղային հաղորդակցությունը Երևանի հետ, իսկ Ղամարլուի շրջանի հայությունն ազատվեց պաշարված վիճակից: Սկսվեց հայկական ուժերի սրընթաց առաջխաղացումը դեպի Շարուր-Նախիջևան: Հուլիսի 25-ին գրավվեց Շահթախթը: Թուրքերը փախուստի դիմեցին՝ թողնելով մինչև Նախիջևան ընկած տարածքը: Խաղաղեցվեցին նաև Սևանա լճից արևելք և հյուսիս ընկած խռովարար շրջանները:
Այսպիսով, թուրք-թաթարական խռովությունները հիմնականում ճնշված էին, և 1920 թ. ամռանը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր Ղարաբաղից մինչև Օլթի ընկած տարածքներում:
Չնայած Հայաստանի ներքին ու արտաքին դժվարին կացությանը, նրա տարածքային հարցերի լուծման անորոշությանը՝ Հանրապետության իշխանությունները չէին կորցրել հավատը, թե երեկվա «դաշնակիցների» աջակցությամբ հնարավոր կլինի վերջնականապես ի մի հավաքել հայրենիքի տարածքները:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2452
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 809
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am