Ցոր գյուղ: ԼՂՀ Հադրութի շրջանի Բանաձոր գյուղի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 11 կմ հարավ։ Բնակչությունը՝ 32 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ։ Ցորում և շրջակայքում պահպանվել են Ամենափրկիչ (X դ.) և Լուսավորչի Անապատ (V-XIII դդ.) եկեղեցիները, ստորգետնյա կացարաններ, դամբարաններ, հնագույն տապանաքարեր, խաչքարեր, բերդ-ամրոցներ։ 1990-ին Ցորում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Ա. Աբրահամյան)։ 1991-ի մայիսին գյուղը բռնագադթել է։ Նույն թվականի նոյեմբերի 15-ին գյուղն ազատագրվել է (տե´ս Սարինշենի ազատագրում), դեկտեմբերին բնակիչները վերադարձել են գյուղ, սակայն 1992-ի մայիսի 28-ին հակառակորդը զրահատեխնիկայով և մեծաքանակ հետևակով վերստին գրավել է գյուղը, սպանել 18 խաղաղ բնակիչների (այղ թվում՝ կանայք, ծերեր), հրդեհել և ավերել շինությունների մեծ մասը։

 

1993-ի օգոստոսի 15-ին ՊԲ ստորաբաժանումները ազատագրել են Ցորը։ 1994-ից վերաբնակեցվում է։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am