Տեր-Պետրոսյան Լևոն: Ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։  Քաղաքական, պետական գործիչ։ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ (1990-1991) և ՀՀ առաջին նախագահը (1991-1998)։ Եղել է Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովի նախագահը (1990-1995)։ «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց համազգային շարժման. (ՀՀՇ) հիմնադիր անդամ, ՀՀՇ վարչության նախագահ (1989-1990)։ Ասորագետ-աղբյուրագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1987)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1968)։ 1978-1985-ին՝ Մատենադարանի գիտքարտուղար, 1985-ից՝ ավագ գիտական աշխատող։

 Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թթ.։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծութիւներով։ «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի անունով տարածած թռուցիկների, Շարժման ճնշման տակ ընդունված ՀԽՍՀ ԳԽ որոշումների տեքստերի հեղինակն է։ 1988-ի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է 6 ամիս կալանքի տակ է պահվել Մոսկվայի Բուտիրյան բանտում։

 Տեր-Պետրոսյանը պետական անկախությունը համարել է ազգի գոյության գերագույն նպատակ, նրա ազատ զարգացման հ ինքնապահպանման հիմնական գրավական, անկախության իրականացման միջոցը համարել է իրատես՝ սեփական ուժերին համապատասխանող քաղաքականությունը։ Վճռականորեն հանդես է եկել ինչպես ազգի բացարձակացման, այնպես էլ նիհիլիզմի ու ճակատագրապաշտության տանող գաղափարների դեմ, «ազգային միասնությունն» ու «ազգային գաղափարախոսությունը» համարել է քաղաքական կեղծ հասկացություններ։ Վարել է հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների և խաղաղ համակեցության, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում ակտիվ ինտեգրման քաղաքականություն։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Հայ դատի լուծման ճանապարհը համարել է երկրի հզորացումը և առանց նախապայմանների Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը։ Ներքին քաղաքականության մեջ առաջնորդվել է ազատական-ժողովրդավարական գաղափարներով, իրականացրել է անկախ պետականության ինստիտուտների կազմավորմանը և ազատ շուկայական հարաբերությունների հաստատմանը միտված համակարգային բարեփոխումներ։

 Նրա ղեկավարած ԳԽ սահմանադրական հանձնաժողովի մշակած ՀՀ Սահմանադրության նախագիծը 05.07.1995-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեով։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի տարիներին իրականացրած քաղաքականության շնորհիվ ԼՂ ձեռք է բերել փաստական անկախություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում ԼՂ ճանաչվել է որպես հակամարտության կողմ։ Կարևոր վերապահումներով հանդերձ՝ համաձայնվել է հակամարտության կարգավորման «փուլային տարբերակի» հիման վրա վերջնական խաղաղության հաստատման բանակցություններ սկսել Մինսկի խմբի շրջանակներում։ Մամուլի ասուլիսում (26.09.1997) և մամուլում տպագրված «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում (01.11.1997) ներկայացրել է հակամարտության կարգավորման իր ծրագիրը (միջազգային երաշխիքների և Հայաստանի կարևոր դերակատարության ապահովմամբ պահպանել ԼՂ-ի փաստական անկախությունը, Հայաստանի հետ ցամաքային կապը, ապահովել անվտանգության երաշխիքներ, վերացնել տնտեսական շրջափակումը, ստանալ Հայաստանի և ԼՂ-ի ազատ և արագ զարգացման հնարավորություն, իսկ ԼՂ-ի կարգավիճակի հարցը հետաձգել ապագային) և այն իրագործելու վճռականությունը։ Գաղափարական ընդդիմությունը Տեր-Պետրոսյանի ծրագիրը համարել է «պարտվողական»։ Լարված իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով և տեղի տալով ճնշումներին՝ 03.02.1998-ին հրաժարական է տվել։

 Գիտական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը հ հայ-ասորական գրական առնչություններին։

 ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994), Սորբոնի (1996) և Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր։

 ՀԽՍՀ (1989-0990) հ ՀՀ (1990-0991) ԳԽ պատգամավոր, ՀԽՍՀ ԳԽ Նախագահության անդամ (1990)։

 

Երկեր

 Միջին հայերենի հնչյունաբանությանը ըստ ասաական աղբյուրների ՊԲՀ», 1974, 3)։ Սաղմոսների հայերեն թարգմանությունը և նրա նախօրինակըէջմիածին», 1975, 1, 4, 6, 9, 1976, 8-9)։

Աբրահամ Խոստովանողիի «Վկայք Աեևլիցը», Ե., 1976։

Անանուն Եդեսացի, Ժամանակագրություն, Ե., 1982։

Հայ հին թարգմանական գրականություն (հայելն, ոուսերեն, ֆրանսերեեն), Ե., 1984։ «Գրիգոր Լուսավորչի վապապետության» ասորական աղբյուրները պ. («ԲՄ», 1985, 15)։

Ասորիների դերը հայկական Կիլիկիո մշակութային կյանքում ժԲ-ժԳ դարում, Վնտ., 1987։

Ագաթանգեղոսի ասորական խմբագաւթյունըԷջմիածին», 1987, 11-12, 1988, 5–6, 1989, 4–6) 1993։

Ա. Սահակյան, Ա. Սարգսյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am