Տեր-Օհանյան Արսեն  Տեր-Օհանյան Արսեն (Տեր-Օհանով) Արամի: Ծնվել է 1923թ. նոյեմբերի 28-ին Բաքու քաղաքում: Զորակոչվել է զիված ուժեր 1941թ. հունիսին Բաքվի Ջափարիձեի շրջանային զինկոմիսարիատի կողմից: 1942թ. ապրիլին ավարտել է Բաքվի զենիթա-հրետանային ուսումնարանը: 1942թ. վերջին մասնակցել է Սալյան տափաստանի արյունահեղ մարտերին: 1943թ. օգոստոս-սեպտեմբերին մարտնչել է Խարկովի և Պոլտավայի միջանկյալ շրջանում, կոնտուզիա ստացել: 1944թ. հունվարին մասնակցել է Կորսուն-Շևչենկովսկի շրջանի մարտերին, վիրավորվել, բայց շարունակել մարտնչել: Առաջինների թվում Պիլիցայի հաջող գետանցման և ձախ ափին պլացդարմի գրավման ու ամրապնդման համար գնդացրային հաշվարկի (3-րդ Հրաձգային գումարտակ, 288-րդ Հրաձգային գունդ, 94-րդ Հրաձգային դիվիզիա, 26-րդ գվարդիա Հրաձգային կորպուս, 3-րդ Բելոռուսական ռազմաճակատ) հրամանատար ավագ Ա. Ա. Տեր-Օհանյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. փետրվարի 27-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Հակառակորդի Սանդոմիրյան խմբավորման ջախջախումից հետո մարտերով անցել է Լեհաստանի տարածքով և առաջինների թվում մտել Պոմերանիա, ապա մասնակցել Օդերի գետանցման և Բեռլինի գրավման մարտերին: Զորացրվել է 1946թ. մարտի 20-ին: Ապրել է Բաքվում: 1952թ. ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտը:1954 թ. հուլիսի 16-ին ստացել է Ինժեներ-լեյտենանտի կոչում: Հետագայում աշխատել է Բաքվի ՊԱԿ-ում: ՊԱԿ-ի մայոր: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար»  մեդալով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am