Թաթուլ  ԿրպեյանԿրպեյան Թաթուլ Ժորժիկի [ծնվել է 21.04.1965, գ. Արեգ (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում)-30.04.1991, գ. Գետաշեն (Շահումյանի շրջան)]:Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:1984-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1987թ ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ: 1987 թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը, իսկ 1990 թ.՝ ՀՀԴ կուսակցությանը:

1990 թ. սեպտեմբերից եղել է Գետաշենի դպրոցի ուսուցիչ:Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար: Զոհվել է 1991 թ. ապրիլի 30-ին Գետաշենում: 1996 թ. հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման և պարգևատրվել ՀՀ «Հայրենիք » շքանշանով: Թաթուլ Կրպեյանի անունով են կոչվում ՀՀԴ արտասահմանյան մի քանի կազմակերպություններդպրոցներ Արեգ գյուղում և Կովսական քաղաքում (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), փողոց Թալինում, լսարան ԵՊՀ պատմության  ֆակուլտետում: Սահմանվել է Թաթուլ Կրպեյանի անվան կրթաթոշակ: 1993 թ. լույս է տեսել Թ. Կրպեյանի բանաստեղծությունների  «Թաթուլ» գրքույկը:

 Թաղված է Արեգ գյուղում,որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am