Ստեփանյան Ստեփան ԲաբայիՍտեփանյան Ստեփան Բաբայի: Ծնվել է 1911թ. ապրիլի 19-ին Հոցոփ գյուղի (Շահապոնքի շրջան, Նախիջևան): Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Եղել է Ղրղիի գյուղի (Շամշադինի շրջան, ՀՀ) դպրոցի տնօրեն: 1940թ. հոկտեմբերին զորակոչվել է զինված ուժեր (Լվով): Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մասնակցել է Կուրսկի, Լենինգրադի, Պրագայի մարտերին: Առաջին մարտն ընդունել է Տիրասպոլի (Մոլդովա) մոտ: Մոսկվայի ճակատամարտին մասնակցել է Տ-34 նոր տանկով: 1942թ. ամռանը Վորոնեժի մոտ մարտում ծանր վիրավորվել է (4 ամիս բուժվել հոսպիտալում): Կուրսկի ճակատամարտում Ստարիե Բոբովիչ գյուղի մոտ ոչնչացրել է 2 տանկ: 1944 ամռանը ծանր տանկով մասնակցել է Վիբորգի ազատագրմանը, հունիսի 16-18-ին ոչնչացրել է 3 դզօտ, 2 թնդանոթ, 3 գնդացիր և 20 զինվոր ու սպա: 1944թ. հուլիսի 2-ին ծանր տանկի հրանոթի (26-րդ գվարդիայի առանձին Տանկային գունդ, 21-րդ Բ, Լենինգրադի ռազմաճակատ) հրամանատար, գվարդիայի սերժանտ Ստեփանյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով: 1944թ. սեպտեմբերի 17-ին Կիլգի գյուղի (Էստոնիամոտ ոչնչացրել է 3 թնդանոթ, հաստողային գնդացիր և 20 զինվոր: Նրա տանկն առաջինների թվում ազատագրել է Տալինը: 1944թ. հոկտեմբերի 7-ին ծանր տանկի հրանոթի  հրամանատար, գվարդիայի ավագ սերժանտ Ստեփանյանը պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: Լեհաստանի ազատագրման մարտերում Ժիցին գյուղի մոտ ոչնչացրել է 2 ականանետ և 20 զինվոր, Պոսլովիցե-Նաստոլեիև գյուղի մոտ` 3 տանկ, 3 զրահամեքենա, 25 զինվոր, Ցելին գյուղի մոտհակատանկային թնդանոթ, 3 գնդացիր, 15 զինվոր: 1945թ. ապրիլի 10-ին ծանր տանկի հրանոթի (նույն կազմ) հրամանատար, գվարդիայի ավագ սերժանտ Ստեփանյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր. ԽՍՀՄ ԳԽՆ, 10.04.45, № 1320): Պրագայի ազատագրման մասնակից: Ավագ Ստեփանյանը զորացրվել է 1945թ. հոկտեմբերին: Ապրել է Երևանում, մինչև 1982թ աշխատել Հայէլեկտրամեքենաշին գործարանում: Մահացել է 1999թ հունիսի 7-ին: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի  շքանշաններով, մեդալներով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am