Ստեփանյան Իսրայել Գալուստի Ստեփանյան Իսրայել Գալուստի: Ծնվել է 1924թ. մայիսի 20-ին Ջարխեչ գյուղում (Դիլիջանի շրջան, Տավուշի մարզ, ՀՀ): 1942թ. ապրիլին զորակոչվել է զինված ուժեր: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942թ հունիսի 22-ից: Մասնակցել է Հյուսիսային կովկասի մարտերին, Ղրիմի, Բելառոսիայի, Մերձբալթիկայի, Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը: 1943թ. սեպտեմբերի 18-ին Վերխնի-Բականսկ գյուղի (ք. Նովոռոսիյսկից 27 կմ հարավ-արևելք) համար մարտում ոչնչացրել է հակառակորդի գնդացիրը: 1944թ. փետրվարի 10-ին հակատանկային զենքի հաշվարկի նշանառու, շարքային Ստեփանյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով: 1944թ. մայիսի 8-ին Գորնայա բարձունքի շրջանում (Սևաստոպոլից 8 կմ հվ.) ոչնչացրել է հակառակորդի 3 կրակակետ, 2 սպա: 1944թ. հունիսի 9-ին հակատանկային զենքի հաշվարկի (նույն կազմ, 18-րդ Առանձին Առափնյա Բանակ, 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ) նշանառու, շարքային Ստեփանյանը պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: 1945թ. փետրվարի 10-ին Օդերի Ֆրանկֆուրտի շրջանում մարտի դաշտից դուրս է բերել գնդի վիրավոր հրամանատարին եւ կրակելով նրան ծածկել իր մարմնով: Թափանցելով հակառակորդի գումարտակի շտաբ, գերել է 1 հոգու կարևոր փաստաթղթերով, ոչնչացրել 15 զինվոր: Բեռլինի մարտերում ոչնչացրել է 2 տանկ, գնդացիր, զրահամեքենա, 4 զինվոր և գերել 7 հոգու: 1945թ. մայիսի 31-ին հետևակային հետախուզության վաշտի հետախույզ, շարքային Ի. Գ. Ստեփանյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր. ԽՍՀՄ ԳԽՆ, 31.05.45., № 1018): Ավագ Ստեփանյանը զորացրվել է 1947թ.: Ապրել է Երևանում, աշխատել քաղաքային հիվանդանոցի Քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ: Մահացել է 2000թ. մայիսի 12-ին: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, «Վարշավայի ազատագրման» և «Բեռլինի գրավման» մեդալներով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am