Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ստեփանավանի կամավորական ջոկատ

 Ստեփանավանի կամավորական ջոկատ: Կազմավորվել է 1989-ին, Ստեփանավանում: Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ: 1989-94-ին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար, Դովեղ, Կողբ), Կապանի (Դավիթ Բեկ), Իջևանի և ԼՂՀ Մարտակերտի (Հաթերք, Մաղավուզ, Մարտակերտ, Մադաղիս, Տոնաշեն, Հակոբ Կամարի և այլն), Լաչինի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Շուշիի շրջանների ինքնա- պաշտպանական և ազատագրական մարտերին: Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ռ. Կատինյանը, Հ. Շահվերդյանը: Ջոկատից զոհվել է 21 ազատամարտիկ:

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am