Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Շահումյանի պաշտպանական շրջանի առաջին հրաձգային գումարտակ

 Շահումյանի պաշտպանական  շրջանի առաջին հրաձգային գումարտակ: Շահումյանի պաշտպանական  շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1993-ի մարտին՝ մինչ այդ գործող դիվերսիոն-հետախուզական խմբի հիմքի վրա։ 1993-94-ին մասնակցել է Մարտակերտի (Քաչալ սար, Տոնաշեն, Գետինգոմեր, Դաստագիր, Մադաղիս, Եղակեր, Գյոյթափա), Շահումյանի (Գյուլիստան) շրջանների ինքնա-պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Գզիրյան։

Մ. Հարությունյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am