Սևոյան ՍանասարՍևոյան Սանասար Սիմոնի: Ծնվել է 1922թ. փետրվարի 22-ին Մեծ Մանթաշ գուղում (Արթիկի շրջան,  Շիրակի մարզ, ՀՀ): 1941թ. դեկտեմբերին զորակոչվել է զինված ուժեր: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942թ. փետրվարից: Կերչի ազատագրման մարտերում ոչնչացրել է հակառակորդի 20 զինվոր: Սևաստոպոլի ազատագրման ժամանակ մշտապես գտնվել է մարտական դիրքերում: 1944թ. մայիսի 4-ին Բալակլավայի (Ղրիմ) մարտերում ոչնչացրել է 1 հրանոթ, 3 ավտոմեքենա բեռով, 2 գնդացիր եւ 10 զինվոր: 1944թ. հունիսի 2-ին 120մմ ականանետի հաշվարկի (390-րդ ՀԳ, 89-րդ ՀԴ, Առանձին Առափնյա բանակ) հրամանատար, կրտսեր սերժանտ  Սևոյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով : 1945թ. հունվարի 14-15-ին Սոլեց քաղաքից 20 կմ հյուսիս (Լեհաստան) հակառակորդի պաշտպանության ճեղքման ժամանակ ոչնչացրել է մարտկոց, 3 գնդացրային կրակակետ և 10 զինվոր: 1945թ. փետրվարի 21-ին 120 մմ ականանետերի հաշվարկի (նույն կազմ, 33 Բ, 1-ին Բելոռուսի ռազմաճակատ) նշանառու, կրտսեր սերժանտ Սևոյանը պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: 1945թ. ապրիլի 17-ին Ֆրանկֆուրտ քաղաքի շրջանում (Գերմանիա) իր հաշվարկով ոչնչացրել է 3 գնդացիր և հրանոթ: Բեռլինի փողոցային մարտերում ոչնչացրել է 2 գնդացիր: 1946 մայիսի 15-ին 120 մմ ականանետերի հաշվարկի (նույն կազմ) հրամանատար, կրտսեր սերժանտ Սանասար Սևոյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր. ԽՍՀՄ ԳԽՆ, 15.05.46, № 1322): 1946 զորացրվել է: Հայրենի գյուղում աշխատել է գյուղխորհրդի նախագահ: Մահացել է 1962թ. նոյեմբերի 25-ին: 1943թ. պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: 1945 թ.  հունիսի 24-ին եղել է հաղթանակի Շքերթի մասնակից:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am