Սեբեոս: VII գարի հեղինակ Սեբեոսի մասին եղած կենսագրական տեղեկությունները նույնպես պարզ ու հստակ են, թեև այդ կարգի տեղեկությունների հիմնական աղբյուրը հենց ինքը՝ պատմիչն է։

 Սեբեոսից պահպանվել ու մեզ է հասել «Պատմոլթիւն»-ը,որը  կրում է «Պատմութիւն ի. Հերակլն» վերնագիրը։ Աերեոսը այն հայ հեղինակներից է, որի անձնավորությունը, ստեղծագործությունը և ապրած ժամանակաշրջանը բանասիրության մեջ տարակարծիքությունների տեղիք չեն տվել։
 Սեբեոսը ոչ միայն բարձրաստիճան հոգևորական էր, այլև Հայաստանի քաղաքական ու հասարակական ֊եկեղեցական կյանքի ասպարեզում այն ժամանակ բավականին կշիռ ունեցող Բագրատունիների նախարարական տոհմի եպիսկոպոսը։ Այս հանգամանքը, անշուշտ, կարևոր նշանակություն է ունեցել պատմիչի համար ազդեցիկ դիրք ու հեղինակություն ձեռք բերելու տեսակետից:
 Իր ժամանակակիցներից շատ շատերի նման Սեբեոսը հայոց դավանանքի ու կրոնի ջերմ պաշտպանն էր։ Նա ամենաանհաշտ վերաբերմունքն ուներ քաղկեդոնականության և մուսուլմանական կրոնի նկատմամբ ոչ լոկ նրա համար, որ ինքը ջերմեռանդ քրիստոնյա էր, այլ այն պատճառով, որ ի դեմս կրոնական այդուսմունքների նա տեսնում էր գաղափարական այն ուժերին, որոնք ամեն ձևով հովանավորում և խրախուսում էին հույներին ու արաբներին՝ Հայաստանին տիրելու և հայ ժողովրդին կեղեքելու գործում։ Ուրեմն Սեբեոսի մոտ նույնպես հակադրությունը օտար դավանանքներին, կրոնականից բացի ուներ նաև քաղաքական շատ կարևոր նշանակություն, որը մեծապես պայմանավորված էր հայ-բյուզան֊դական և հայ-արաբական ուժերի փոխհարաբերություններով։: Այս բոլորի հետ մեկտեղ, սակայն, պետք է նկատել նաև, որ Սեբեոսը թեև քաղկեդոնականության ամենահետևողական հա֊կառակորդն էր, քաղաքական կողմնորոշմամբ կարծեք ավելի հակված էր դեպի Բյուզանդիան և ատում էր Պարսկաստանն ու Արաբական խալիֆայությունը։
 Հակաքաղկեդոնականության մեջ Սեբեոսի հաստատակամությունն ու հետևողականությունը դրսևորվել է առանձնապես մի դեպքի կապակցությամբ, որը տեղի է ոնեցել 652-653՚ թվականների ձմռանը Դվինում։ Բյուգանդական Կոստանդին V կայսրը զայրացած 652 թ. հայ֊-արաբական պայմանագրի կնքումով, մեծ բանակով ներխուժեց Հայաստան։ Կայսրը այդ ժամանակ Դվինի ս. Գրիգոր եկեղեցում կազմակերպեց կիրակնօրյա շքեղ մի պատարագ՝ քաղկեդոնական ծիսակատարությամբ, որի ժամանակ, ինչպես վկայում է Սեբեոսը՝ «...հաղորդեցաւ թագաւորն և կաթուղիկոսն և ամէն եպիսկոպոսունքն որ կամաւ և որ ակամայ...»։ Պատարագի կազմակերպման և հատկապես հայ բարձրաստիճան հոգևորականությանը հարկադրական ձևով հաղորդություն տալու գործում առանձին ակտիվություն ՛էր ցուցաբերում կաթողիկոս Ներսես III Տայեցին (641-661), որը միայն ահաբեկման և մահվան սպառնալիքի տակ կարողացավ հայ եպիսկոպոսներին ընդունել տալ հունական հաղորդությունը։ . Սեբեոսը ուղղակի ասում է, որ կաթո֊ղիկոսը «...մատնէր զմի մի յեպիսկոպոսացն, և բեկանէր  ահիւ։ Մինչ զի առ մահոլն երկիւղիւ ամենեքեան զհրամանսն հաղորդութեանն կատարէին»: Այս ծիսակատարության ժամանակ եպիսկոպոսներից միայն մեկը համարձակվեց չենթարկվել հարկադրանքին և առանց հաղորդությունն ընդունելու, ցուցադրաբար վայր իջավ եկեղեցու բեմից ու խառնվեց ամբոխին: Որոշ գիտնականներ կարծում են, որ. այդ հանդուգն հոգևորականը Սեբեոսն Էր, որը չվախեցավ նաև ժամերգությունից հե֊տո կայսեր առաջ համարձակ ու անվախ բացատրություն տալուց իր արարքի համար։ Աեբեոսի կենսագրության և գործունեության մասին մեզ այլևս ոչինչ հայտնի չէ։
 Սեբեոսի գիրքը բաղկացած է 52 գլուներից,. որոնք համապատասխանաբար հրատարակիչների կողմից վերնագրված են: Հեղինակի աշխատության տարբեր մասերը տարբեր ձևով են գնահատվում։ Պարզ է, որ նրա տեղեկությունների Հայկի ու Բելի առասպելի, պարթևների ու սելևկյանների, Հայաստանի .առաջին Արշակունի թագավորների, Պերոզի ժամանակաշրջանի և այլնի մասին աղբյուրագիտական մեծ արժեք ներկայացնել չեն կարող, որովհետև այդ հարցերը նախորդ հեղինակների գործերում ավելի հանգամանորեն են շարադրված։ Ճիշտ հակառակը կարելի է ասել Սեբեոսի գրքի այն հատվածների մասին, որոնք ընդգրկում են VI դարի կեսերից մինչև 661 թվականը, այսինքն՝ ավելի քան հարյուր տարվա պատմություն։ Եթե գրքի սկզբի մասերում պատմիչը լավագույն դեպքում կրկնում է իր նախորդներին, ապա հաջորդ մասը նա շարադրում է որպես դեպքերին ժամանակակից ու ականատես, ինքնուրույն, շատ բան անձամբ ստուգած... ճշտած հեղինակ։ Եվ գերագնահատած չենք լինի, եթե ասենք, որ Սեբեոսի պատմության վերջին մասերը Հայաստանի VI-VII դարերի պատմության գրեթե միակ և վստահելի սկզբնաղբյուրն է։ .Սեբեոսի գիրքը հայկական հարուստ մատենագրության մեջ աոաջին ժամանակակից աղբյուրն է, ուր խոսվում է արաբների հզորանա֊լու, նրանց հրոսակախմբերի Հայաստան թափանցելու և Մերձավոր Արևելքում քաղաքական գերիշխանության հասնելու մասին:
 Որպես հոգևորական անձնավորություն, Սեբոսն իր գր֊քում որոշակի տեղ է հատկացնում նաև եկեղեցական հարցե֊րին, կրոնական աչքի ընկնող կենտրոններին ու նրանց շինարարությանը և այլն։ Սեբեոսը բարեխիղճ է հատկապես իր ժամանակների դեպքերի ու նրանց թվականների հիշատակության նկատմամբ, նա թվականների հետ մեկտեղ, երբեմն հաղորդում է նույնիսկ կարևոր իրադրությունների ամսաթվերն ու օրերը։ Սեբեոսի պատմության վերջին մասերի ժամանակագրության տվյալները հաճախ հաստատվում են օտար աղբյուրների և, մասնավորապես, արաբական աղբյուրների հիշատակություններով։ Հեղինակի, ոճը թեթև ու աշխույժ է, սակայն պատմելու եղանակով նա զգալիորեն զիջում է իք նախորդներին:
 Գրքում, շարադրանքի մեջ, երբեմն նյութը դասավորվում է հետ ու առաջ, խախտվում ժամանակագրական հաջորդականությունy և այլն։ Աեբեոսի աշխարհայացքը սահմանափակ է և կաշկանդվaծ կրոնական մտածողության շրջանակներով։
 Սեբեոսի աշխատության գիտահամեմատական տեքստը, ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակվել է Երևանում, 1979 թվականին։ Այս գիրքը թարգմանվել ու հրատարակվել է ՛նաև ֆրանսերեն, գերմաներեն ու ռուսերեն լեզուներով:
 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am