Սարինշեն: Գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 5-6 կմ արեմուտք՝ 750 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 200 հա։ Բնակչությունը՝ 28 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Զինաղաղարից հետո գյուղը ներառվել է Ծամձորի համայնքի մեջ։ Գյուղում է Ս. Աստվածածին եկեղեցին (XIX ղ.), շրջակայքում՝ Հանղի ձեռք մատուռը (XIII ղ.), Սարի բերդը  և այլն։

 1989-ի վերջերին Սարինշենում կազմավորվել են ընդհատակյա խումբ, իսկ 1991-ից՝ կամավորական ջոկատներ (հրամանատարներ՝ Վ. Բադասյան, Ս. Սարգսյան, Գ. Հայրապետյան), որոնց հիմքի վրա 1992-ին ստեղծվել է Հադրութի պաշտպանական շրջանի Սարինշենի վաշտը (հրամանատար՝ Ս. Սարդարյան, շտաբի պետ՝ Վ. Այվազյան)։ Ջոկատը կամ վաշտը մասնակցել են գյուղի և Հադրութի (Ծամձոր, Ցոր, Նորաշեն, Մելիքաշեն, Շաղախ), Քելբաջարի, Ֆիզուլիի, Զանգելանի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ

Տե´ս Սարինշենի ազատագրում։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am