Ռուստամյան Վարդգես ԱրշակիՌուստամյան Վարդգես Արշակի: Ծնվել է 1908թ.  մայիսի 9-ին Ալիհամար գյուղում (Սուրմալուի գավառ): Զորակոչվել է զինված ուժեր 1942թ. օգոստոսին Կիրովյան շրջանային զինկոմիսարիատի (Երևան) կողմից: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942թ. օգոստոսից: Նովորոսիյսկի շրջանում մարտերի համար պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով: 1943թ. հոկտեմբերի 15-ին Թամանյան թերակղզու մարտերում վիրավորվել է: Կերչի շրջանի մարտերում ոչնչացրել է գնդացրային հաշվարկ: 1944թ. մայիսի 9-ին Գորնայա բարձունքի (Սևաստոպոլի մատույց) շրջանի մարտերում ոչնչացրել է դօտ, 45 զինվոր, խփել ինքնաթիռ: Հակառակորդի Սևաստոպոլյան պլացդարմի ոչնչացման, արիության և հերոսության համար հրաձգային ջոկի (7-րդ Հրաձգային վաշտ, 526-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, 33-րդ Բանակ, 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ) հրամանատար ավագ սերժանտ Վարդգես  Ռուստամյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Զորացրվել է 1945թ.: Ապրել է Երևանում: Մահացել է 1984թ. մարտի 15-ին: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. ՀայերԿենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am