Ռոստոմյան Ապավեն Ռոստոմյան Ապավեն ՎասիլիիԾնվել է 1905թ. փետրվարի 15-ին Բոլնիս-Խաչեն գյուղում (Ջավախք): Զորակոչվել է զիված ուժեր 1944թ.: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1944թ. փետրվարից: 1-ին և 3-րդ Ուկրաինական ռազմաճակատների կազմում մարտնչել է Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրման համար, վիրավորվել է: Մասնակցել է Օդերի գետանցմանը, Վերին-Սիլեզյան արդյունաբերական շրջանի ազատագրմանը: 1945թ. հունվարի 18-ին Վիսլայի ափին Ժարկիի քաղաքի (Լեհաստան) ազատագրման արյունահեղ մարտերում հակառակորդի ականանետային և գնդացրային կրակի տակ շրջանցել է նրա գնդացրային կետը թիկունքից, ոչնչացրել այն և 20 զինվոր ու սպա: Ապա մոտեցել է դզոտի հրակնատին և մարմնով ծածկել հակառակորդի 2-րդ գնդացիրը: Անձնական արիության և հերոսության համար հրաձգային ջոկի (44-րդ գվարդիա, Հրաձգային գունդ, 15-րդ Հրաձգային դիվիզիա, 1-ին Ուկրաինական ռազմաճակատ) հրամանատար գվարդիայի սերժանտ Ապավեն Ռոստոմյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. ապրիլի 10-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ № 9702 վկայականը 1947թ. նոյեմբերի 9-ին հանձնվել է կնոջը): Թաղված է Կենձեժեեն-կոզլեի քաղաքում (Օպոլե վոևոդություն, Լեհաստան) խորհրդային զինվորների № 422 եղբայրական գերեզմանատանը: Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Գրականության ցանկ

«Ով ով է. ՀայերԿենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am