Քոլատակ: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ հարավ-արևմուտք՝ 1000 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 794 հա։ Բնակչությունը՝ 297 (2003)։ Զբաղվում են հիմնականում ծխախոտագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ, բուժկետ։ Գյուղում և շրջակայքում կան IX-XVIII դդ. պատմական հուշարձաններ. Ս. Հակոբավանքը (IX դ.), Հավապտուկ վանքը, Կաչաղակաբերդը, Հնձանի եկեղեցին, Մատուռի եկեղեցին, Զառունց տափեն եկեղեցին, կիսավեր մատուռ, բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց՝ վիմափոր արձանագրություններով և այլն։

 1988-ի վերջին Քոլատակում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Օ. Բալասանյան, Մ. Գաբրիելյան), որն առանձին, իսկ 1992-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից Լ. Մկրտչյանը եղել է ՊԲ հետախուզության բաժնի շտաբի պետ։ Քոլատակից զոհվել է 11 ազատամարտիկ։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am