Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Քարին տակի ինքնապաշտպանություն 1992

 Քարին տակի ինքնապաշտպանություն 1992: Տեղի է ունեցել հունվարի 26-ին: Գիշերը ադրբեջանական զինուժը շրջապատել է Քարինտակ գյուղը, առավոտյան ժամը 6:30-ին սկսել հարձակումը: Ռազմական գործողությունները ղեկավարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Է. Մեհտիևը, գրոհին մասնակցել են ադրբեջանցի 500 և ավելի զինյալներ և 3 զրահամեքենա: Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի (հրամանատար՝ Վ. Առուշանյան) 60-70 ազատամարտիկներ 12 ժամ շարունակ դիմադրել են հակառակորդի գերակշռող ուժերին: Հակառակորդին հաջողվել է մտնել գյուղի ծայրամաս և հրդեհել հինգ տուն: Օգնության հասած 1-ին վաշտի (հրամանատար՝ Ա. Ղուլյան), Շոշի (հրամանատար՝ Ս. Հայրյան) և մոտակա բնակավայրերի ինքնապաշտպանական ջոկատների ուժերով հակառակորդը հետ է մղվել՝ թողնելով շուրջ հարյուր սպանված:

Քարինտակի ինքնապաշտպանության ժամանակ զոհվել է 20 ազատամարտիկ:

 

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am