Պետրոսյան Սուրեն ԳրիգորիՊետրոսյան Սուրեն Գրիգորի: Ծնվել է 1916թ. դեկտեմբերի 15-ին Ռև գյուղում (Ասկերանի շրջան, ԼՂՀ): Զորակոչվել է զինված ուժեր 1939թ. սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտի շրջանային զինկոմիսարիատի (ԼՂՀ) կողմից: 1942թ. ավարտել է դեսանտային դպրոց: Հայրենական մեծ պաերազմին մասնակցել է 1942թ. սեպտեմբերից: Հարավային և Արևմտյան ռազմաճակատում եղել է գնդացրային, ապա հրաձգային վաշտի հրամանատար: Ստալինգրադի շրջանում մարտերի համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: Աչքի է ընկել Դնեպրի գետանցման, Չերկասկի շրջանում (Չերկասկի մարզ, Ուկրաինա) պլացդարմի գրավման և պահպանման մարտերում: 1943թ. նոյեմբերի 20-ին Պետրոսյանը գումարտակը ոչնչացրեց հակառակորդի գումարտակի շտաբը: Երկամսյա մարտերում Պետրոսյանը գումարտակը հակառակորդին հասցրեց մեծ վնաս, ոչնչացրեց 800 զինվոր ու սպա, 21 տանկ, 83 ավտոմեքենա, 47 գնդացիր, 6 հրանոթ, գումարտակի 5 շտաբ, դիվիզիայի շտաբ, 21 ռադիոկայան, 13 կամուրջ, 3 էշելոն, գերեց 382 զինվոր ու սպա, գրավեց 18 ավտոմեքենա, 11 մոտոցիկլ, 100 գնդացիր, 8 ռադիոկայան, 9 մթերքի պահեստ, 11 զինապահեստ, 49 ականանետ: Խիստ ամրացված կետի գրավման ու պահպանման մարտերում գումարտակի հմուտ ղեկավարման և առանց կորուստի Դնեպրի գետանցումն ապահովելու, արիության և հերոսության համար 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, գվարդիայի ավագ լեյտենանտ Սուրեն Պետրոսյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1944թ. ապրիլի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 1944 թ. փետրվարի 23-ից եղել է Կապիտան : Զորացրվել է 1945թ.: Աշխատել է ՀՀ ՆԳՆ մարմիններում: Եղել է Մաթեմատիկական մեքենաների Գիտահետազոտական ինստիտուտի (Երևան) պահպանության պետ: Միլիցիայի փոխգնդապետ Պետրոսյանը պահեստում է 1973թ.: Մահացել է 1996թ. նոյեմբերի 25-ին: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի  և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, «Հայրենական պատերազմի պարտիզանին 1-ին աստիճանի» (1944) և «Մարտական վաստակի համար» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 20.03.52) մեդալներով:

Գրականության ցանկ

«Ով ով է. ՀայերԿենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am