Պատրիկ Հովհաննեսի Գազազյան: Ծնվել է 1913թ., քաղաք Նիկոմեդիայում (այժմ՝ Իզմիթ՝ Թուրքիայում): Մահացել է 1941թ. հոկտեմբերի 19-ին: Օդաչու, ավագ լեյտենանտ: 1925-ին Սիրիայից տեղափոխվել է Հայաստան: 1934-ին ավարտել է Բաքվի օդաչուական դպրոցը: Հայրենական պատերազմի (1941-1945) սկզբին մասնակցել է Բելոռուսիայում և Ուկրաինայում մղված պաշտպանական մարտերին: Եղել է ռմբակոծիչ էսկադրիլիայի փոխհրամանատար: Կատարել է 141 մարտական թռիչք: 1941-ի հուլիսի 4-ին Պատրիկ գազազյանը հաջողությամբ գլխավորելով օդային մարտը գերմանական 15-18 ինքնաթիռների դեմ, այրվող ինքնաթիռով վայրէջք է կատարել և միացել իր զորամասին: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: Զոհվել է մարտում:
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2500
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 816
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am